Սոցցանցերում ահազանգում են՝ Խնկո-Ապոր գրադարանի դիմացի կանաչ ծառը հատել են. ի՞նչ է իրականում կատարվել
Սոցցանցերում օգտատերերն ահազանգում են՝ Երեւանի Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանի դիմաց, հուլիսյան շոգին հատել են կանաչ, առողջ ծառ։ Տարածվող գրառումներում քաղաքացիները գրում են՝ «Սա էկոցիդ է»:
«Իրավունք»-ն ահազանգի հետքերով կապ հաստատեց գրադարանի Հանրային կապերի պատասխանատու ՏԱԹԵՎԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ հետ՝ պարզելու իրականությունը։
«Հասարակության մեջ անհանգստություն է առաջացել, քանի որ ծառը արտաքինից կարող էր թվալ առողջ։ Սակայն իրականում այն հիվանդ ծառ էր։ Տեղում գտնվել է Երեւանի գլխավոր դենդրոլոգը, ով համապատասխան եզրակացություն է տվել, որից հետո քաղաքապետարանը կայացրել է ծառը հատելու որոշում։ Գրադարանը, բնականաբար, որեւէ պարագայում չէր խրախուսի առողջ եւ կանաչ ծառի հատումը», - ասաց նա։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ