«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

Հիմա այդ ամեն ինչը չկա, կա մեկ մարդ եւ այդ մարդը՝ միակ մեղավորն է. Մարգարիտ Եսայան

Ներքաղաքական

Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է

Սերժ Սարգսյանի ժամանակ պետությունը պետություն էր։

Դիվանագիտությունը՝ դիվանագիտություն։

Արցախը՝ Արցախի հայկական հանրապետություն։

Բանակը՝ ամենամարտունակ։

Արժանապատվությունը՝ ազգային։

Կառավարությունները՝ կոալիցիոն։ 

Գեներալները՝ գեներալ։

Կռիվները՝ հաղթական։

Սահմանները՝պաշտպանված, ամուր։

Ջերմուկը՝ ՀՀ-ի կենտրոն։

Տավուշը՝ ամենապինդ սահմանը։

Ռազմավարական գործընկերությունը՝ հարգալից։

ԵՄ-ի հետ հարաբերությունը՝ հավասարը-հավասարի։

Ժողովուրդը՝ ապահով։

Հիմա այդ ամեն ինչը չկա, կա մեկ մարդ եւ այդ մարդը՝ միակ մեղավոր, միակ քանդիչ-դավաճանն է, որ 2018-ի սցենարը այսօր փորձում է իրականացնել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու։  

Իսկ, եթե, Աստված չանի Հայ Առաքելական եկեղեցու դեմ դրա անաստված գրոհը հաջողի, ինչպես խոստացավ ասուլիսում, ապա

 Չի լինի․

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Սուրբ Մյուռոն։

Կնունք եւ պսակադրություն։

Քրիստոնեաբար հուղարկավորություն։

Քրիստոնեական հավատը կհալածվի։

Կվերանան խաչերը եւ խաչքարերը,ինչպես անում է թուրքը այսօր Արցախում։

Տներից կհավաքեն Աստվածաշունչ եւ Նարեկ։

Կհալածվեն ովքեր կուզեն թաքուն կնքել իրենց երեխաներին։

Կհալածվեն բոլորը, որ կուզեն պսակվել եկեղեցով։

Ամփոփեմ՝ սրանք , երբ 2018-ին ոռնոցով ոտքի էին կանգնել եւ <Մերժիր Սերժին> էին ոռնում, մեր միամիտ ժողովուրդը կարծում էր խոսքը կոնկրետ մեկ անձի եւ կուսակցության մասին է։

Հուսամ, արդեն հասկացել են նաեւ ամենաչհասկացողները՝ դրանք ոռնոցով մերժում էին համայն հայությանը, հային, հայկական պետությունները, հայոց հավատը, հայոց սրբությունները, հայոց հաղթանակները, հայոց սերը եւ սրբությունները։ Աստված կպահպանի մեր ժողովրդին, մեր ազգը եւ մեր հայրենիքը, եթե այս անգամ չընկրկենք,եթե չխաբվենք, եթե մերժենք չարը եւ օտարը, եթե անսասան մնանք մեր հավատի, մեր սիրո եւ մեր արժանապատվության մեջ։  

17․07․2025

Մարգարիտ Եսայան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ