Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Պարտության դրոշմի շոշափելի ծանրությունը միայն արարումով կարելի է հաղթահարել

Մշակութային

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Գրողների միությունում կայացավ «Հանուն հայի հարատեւման» գրական ամենամյա մրցանակաբաշխությունը, որն արդեն երրորդ տարին է անցկացվում՝ նպատակ ունենալով օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։

Մրցույթն անցկացվում է երեք ժանրերում՝ արձակ, պոեզիա, մանկապատանեկան, եւ ընդունում է միայն անտիպ, ոչ մի կերպ չհրատարակված ստեղծագործություններ։ Թեման՝ Հայրենիքն է, հայ մարդն ու ընտանիքը իբրեւ արարող եւ միավորող ուժ, հայ ինքնության, ազգային նվիրումի եւ հարատեւման աղբյուր։ Յուրաքանչյուր ժանրում սահմանված է 4 մրցանակային տեղ՝ առաջին, երկրորդ, երրորդ եւ խրախուսական, որոնց հետ սահմանվել է նաեւ դրամական պարգեւ։

ՈՎՔԵՐ ԵՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Այսպիսով՝ արձակի ժանրում առաջին մրցանակի արժանացավ Աշոտ Հովսեփյանը՝ «Սարերի սյուքը», երկրորդ մրցանակը շնորհվեց Ներսես Խառատյանին՝ «Կիլիկա», երրորդ մրցանակակիրն էր Նելլի Նազարյանը՝ «Ժայռեղեն», իսկ խրախուսական մրցանակի արժանացավ Ժաննա Հակոբյանը՝ «Ճշմարտության ստվերը»։

Պոեզիայի ժանրում մրցանակակիրներն են Նորայր Գրիգորյանը՝ «Նորք» (առաջին մրցանակ), Հակոբ Հարությունյանը՝ «Մանուկ» (երկրորդ մրցանակ), Սամվել Կոսյանը՝ «Կռունկ» եւ Ալիսա Բաղդասարյանը՝ «Ալյան» (երրորդ մրցանակը կիսեցին երկուսով):

Մանկապատանեկան ստեղծագործությունների շարքում հաղթող ճանաչվեց Շանթ Մկրտչյանի «Կոշկավոր կատու»-ն, երկրորդ մրցանակի արժանացավ Գագիկ Խաչատրյանը՝ իր «Հայբերդ Կարնեցի»-ով, երրորդ տեղը գրավեց Ալվարդ Հովսեփյանն՝ իր «Ակունթ»-ով, իսկ խրախուսվեց Սաթենիկ Ղազարյանը՝ «Ձկնավիշապ» հեքիաթով:

Մրցանակաբաշխության ավարտին ներկայացվեց նաեւ նոր լույս տեսած «Հանուն հայի հարատեւման» խորագրով գիրքը, որտեղ ամփոփված են նախորդ տարվա մրցանակակիրների ստեղծագործությունները։ Ժողովածուն կազմել եւ խմբագրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ։ Նա նաեւ մրցանակաբաշխության գաղափարի համահեղինակն է։

 «ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԶԱՆԻՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԼԵԼ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՐԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

Լիլիթ Գալստյանն իր խոսքում անդրադարձավ այս մրցանակաբաշխության ստեղծման պատմությանը. «Այս նախաձեռնությունը ծնվեց հուսահատ ժամանակներում, երբ ազգային հպարտությունը կարծես ճնշված էր, իսկ ապագան՝ մշուշոտ։ Չորս-հինգ տարի առաջ էր, երբ Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանի եւ իմ զրույցների ընթացքում ծնվեց այս գաղափարը։  Զրույցի ընթացքում ես ասացի՝ գիտե՞ք, այնքան ծանր եմ տանում պարտության դրոշմը, բայց դրա շոշափելի ծանրությունը միայն արարումով կարելի է հաղթահարել։ Եկեք մտածենք՝ ինչպես կարող ենք հույս ներշնչել ստեղծագործող մարդուն»։

Նրա խոսքով՝ հենց մշակույթն է այն ճանապարհը, որ հնարավորություն է տալիս պահպանել ինքնությունը, սրբազան արժեքները, հայրենի հողն ու լեզուն՝ նույնիսկ ամենածանր պատմական փուլերում «Ամենալավ կերպը մեր գոյության, հայ մարդու, հայ իրականության, մեր քաղաքակրթության պահպանման՝ արարումն է։ Որեւէ մեկը մեզանից չի կարող խլել ստեղծելու, արարելու իրավունքը։ Իսկ ստեղծագործության միսն ու հույսը կարող են վերածվել համազգային լուսավորության»։

«ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ»

Լիլիթ Գալստյանը հավելեց, որ մրցանակաբաշխությունը դարձել է նաեւ մշակութային հիշողության ամփոփում՝ հայ մարդուն, հայ գրողին եւ ընթերցողին միավորող գաղափարական հարթակ․ «Այս մրցանակաբաշխությունն արդեն ավանդույթ է դառնում։ Եվ եթե մենք կարողանանք ամեն տարի հավաքել եւ հրատարակել մրցանակակիր ստեղծագործություններ, կունենանք ոչ միայն վավերական ժողովածու, այլեւ մի հուշարձան՝ գեղարվեստական ճշմարտության: Մեր յուրաքանչյուր գործը, երբ դուրս է գալիս փակ դարակներից եւ հասնում ընթերցողին, դառնում է հասարակական արժեք, դառնում է մի լուսաշող տուփ, որ պիտի տաքություն տա ոչ միայն այսօրվա, այլ վաղվա սերունդներին»։

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա մտավորականներին իր սրտի խոսքն էր հղել նաեւ Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՍՐԲԱԶԱՆԸ, ում աջակցությունն ու գաղափարական ներշնչումը, փաստորեն, դարձել է մրցանակաբաշխության ծնունդի առանցքը։ Նա իր ուղերձում ընդգծել էր. «Հայ մտավորականն ազգի ինքնության պահպանման հզոր աշտարակն է։ Մտավորականը միաժամանակ անլռելի զանգակատուն է, հնչեցնելով ճշմարտության վճիտ ձայնը՝ արժեքները խաթարող աշխարհի խժալուր աղմուկի մեջ։ Մտավորականը Արածանի գետի պես պիտի ոռոգի հայի մտքի անդաստանը՝ բարեբեր պտուղներ տալով ժողովրդի կյանքին»։

Նրա գնահատմամբ՝ գրական մրցանակաբաշխության կազմակերպումը հայ ոգու անաղարտ պահպանման մի ձեւ է, իսկ հաղթող ստեղծագործությունների ժողովածուն՝ նոր լումա Մաշտոցյան գանձանակին։

ՈՎՔԵՐ ԷԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հիշեցնենք, որ նախորդ տարվա՝ 2024 թվականի մրցանակակիրների շարքում էին.

Արձակ՝ Ֆելիքս Բախչինյան, Գուրգեն Խանջյան, Պերճուհի Ավետյան, Ալիսա Հովհաննիսյան։

Պոեզիա՝ Հերմինե Ավագյան, Վահան Անդրեասյան, Հայկ Սիրունյան, Սուսաննա Սայադյան, Ռոբերտ Եսայան։

Մանկապատանեկան գրականություն՝ Սամվել Կոսյան, Նարինե Կրոյան, Անդրանիկ Կարապետյան, Սաթենիկ Ղազարյան։

Նախորդ տարվա մրցանակակիրներից բանաստեղծուհի ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՅԱԴՅԱՆԸ մրցանակաբաշխությունից հետո՝ «Իրավունք»-ի հետ զրույցում անկեղծացավ. «Գիտեք, նստած ի՞նչ էի մտածում, ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունից այսպիսի մրցանակաբաշխություն չեն հայտարարում, իրենց մրցանակը մենք ստանայինք եւ իմանայինք, որ հայրենիքը մտածում է մեր մասին: Բացարձակ չես տեսնում դա, ոչ մի տեղ ոչ մի հոգածություն չկա, դու գիրք ես տպում, դու ուրախանում ես։ Մրցանակը տալիս են ուրիշ մարդիկ։ Փառք Աստծո, որ կան այսպիսի հայրենասերներ, որոնք մտածում են հայրենիքի եւ հայրենիքը պահող մարդկանց մասին»։

Հեքիաթների հեղինակ ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ մրցանակակիրների շարքում է. «Առաջին տարին 1-ին տեղն եմ գրավել, իսկ արդեն 2 տարի խրախուսական մրցանակներ եմ ստանում։ Շատ ուրախ եմ, որ կա մի մրցույթ, որն ազնիվ է, շատ մաքուր ընտրություն է ունենում: Երբ առաջին անգամ ստացա մրցանակն, ինձ համար, այսպես ասեմ, սարսափելի զարմանալի էր, որովհետեւ միշտ այնքան եմ տեսել կեղծ ընտրություններ, որ հանկարծակիի եկա` վերջապես այսպես անկեղծ գնահատվել եմ: Ու ժյուրիի անդամների խոսքերից հասկացա, որ նույնիսկ ընտրել են միաձայն: Ասեմ, որ շատ երջանիկ էի: Մասնակցելով մրցույթին՝ ինքս չեմ ձգտել գրավելու տեղ, բայց եւ չէի կարծում, որ իմ գրված հեքիաթները կանտեսվեն»:

Իսկ մեզ մնում է հաղթողներին ասել՝ շնորհավորում ենք, իսկ ընթերցողներին հորդորել՝ գտնել եւ ընթերցել նոր լույս տեսած ժողովածուն։ Այդ էջերում հայրենիքն է՝ ամբողջությամբ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված