Էդգար Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո(տեսանյութ)
Սպորտ
Հունգարական «Ֆերենցվարոշը» ավստրիական ուսումնամարզական հավաքի վերջին խաղում 2։1 հաշվով առավելության հասավ գերմանական «Կարլսրուեին»։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խաղադաշտ է մտել 74-րդ րոպեին և 7 րոպե անց խփել իր թիմի հաղթական գոլը։ Նշենք, որ սա Սևիկյանի առաջին գոլն էր հունգարական ակումբ վերադարձից հետո։ Նախորդ մրցաշրջանը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով անցկացրել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում, որի ավարտից հետո վերադարձել է «Ֆերենցվարոշ»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
