Танго вдвоём. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՆԻԿՈԼ ՊԱՊԻՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ
(ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՍՈՒԼԻՍ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայհամերգից հայտնում են, որ համալիրում հարսանիքից ու Նիկոլի ասուլիսից հետո մնում ա համալիրը Նիկոլի համար դամբարան սարքեն։
**
ԱՐԱԲԱՏ, ՄԵՐԻ ՍԻՐՈՒՆ ԱՐԱԲԱՏ
(Եթե ինձ առավոտյան 6–ին քնից հանեն, կասեմ՝ ՔՊ վարչությունում ով էր ԱԱԾ գործակալ. Հովիկ Աղազարյանի հայտարարության կապակցությամբ)
Ըստ կոնսպիրոլոգների, եթե Հովիկ Աղազարյանի իմացածները ԱԱԾ-ի գործակալ են, ապա իրենց հայտնի է նաեւ յոթը երկրի շպիոնի անուններ։
**
ТАНГО ВДВОЕМ
Պարարվեստի համաշխարհային ասոցիացիայից հայտնում են, որ Իլհամի եւ Նիկոլի վերջին հանդիպման ժամանակ գրանցվել է առաջընթաց` կոֆեից անցել են տանգո պարելու։
**
ՍՈՒՏԻՆՅՈՐԸ
(ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Ամերիկան, ըստ էության, ցանկանում է Հայաստանի միջանցքով թուրքերին լավություն անել։
**
ՄԱՆՐԻՑ ԾԱԽՈՒՄ ԵՆ
Ըստ բորսայագետների` Նիկոլը գնացել ա Մակրոնի մոտ, որ Մեղրիի միջանցքի գինը իմանա:
**
ԱՄԵՆ ՄԵԿԻՆ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՀԻՇՈՒՄ
«Ավրորա» մրցանակաբաշխությունից հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը ժողովրդի հիշողության մեջ մնում են, որպես բարեգործներ, իսկ Նիկոլը` մանիպուլյացիաներով ու ստերով իշխանության մղձավանջ:
**
ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ ՈՒՐԻՇ ԵՆ
Ով իր հույսը դեռ դրել ա Նիկոլի վրա, մոմ ա վառում ոչ թե հավտաքի համար, այլ որ գոնե սենյակում տեսնի` ուր ա դուռը, մեկ էլ մոմը օգտագործում ա բժշկական նպատակներով:
**
ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Նախկինները մարդկանց բիզնեսի մեջ փայ էին մտնում, իսկ Նիկոլը ամբողջն ա խլում:
**
ԹՐԱՇՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ԴԵՄՔԸ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Ա
Նիկոլը իր նախընտրական խոստումներից այնքան հեռու ա գնացել, որ այնտեղ մնացել է միայն իր ստվերը, այն էլ ընդդիմադիր ժամանակվա ստվերը:
**
ՍՈՒՏԸ ՈՐ ԿԱ, ՆԻԿՈԼԸ ՍՈՎԱԾ ՉԻ ՄՆԱ
Նիկոլը եկեղեցուց վախենում ա, որովհետեւ այնտեղ մարդիկ հանուն ճշմարտության լուռ աղոթում են, իսկ ինքը, հանուն իր ստերի, անընդհատ ղժղժում ա:
