Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

ԹՐԱՄՓԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՞ ԴԵՄ «ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ» ԿԻՐԱՌԵՑ, ԹԵ՝ ԵՎՐՈՊԱՅԻ

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, ներ­կա­յիս հիմ­նա­կան գեր­հարցն է, թե ինչ է կա­տար­վում ռուս-ա­մե­րիկ­յան հար­թութ­յու­նում: Եվ այն, որ դրա­նից է կախ­ված նաեւ այն, թե ինչ վի­ճա­կում է հայտն­վե­լու Հա­յաս­տա­նը, միան­շա­նակ է (Տես նաեւ https://iravunk.com/?p=318267&l=am):

ԻՍԿ ԵՎՐՈՊԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՎՃԱՐԵԼ

Այս­պես, ի՞նչ «սար­սա­փե­լի պա­տիժ­նե­րի» են­թար­կեց Թ­րամ­փը Մոսկ­վա­յին: Նախ, տե­ղը տե­ղին ար­տա­հայտ­վե­լով Պու­տի­նից իր «հիաս­թա­փութ­յան» մա­սին, Թ­րամ­փը վերջ­նա­գիր ներ­կա­յաց­րեց՝ 50 օր­վա ըն­թաց­քում խա­ղա­ղութ­յուն կնքել Կի­եւի հետ, հա­կա­ռակ դեպ­քում ԱՄՆ-ն 100% պատ­ժա­մի­ջոց­ներ կկի­րա­ռի նախ՝ ա­մե­րիկ­յան շու­կա մտնող ռու­սա­կան ապ­րանք­նե­րի վրա: Ու հենց այս­տե­ղից էլ սկսվում է ողջ «աբ­սուր­դը». Ռու­սաս­տանն ԱՄՆ գործ­նա­կա­նում ո­չինչ չի ար­տա­հա­նում: Բա­ցա­ռութ­յամբ, ե­րե­ւի, տի­տա­նի, ու­րա­նի ու նման մի քա­նի բա­նե­րի, ո­րոնք հենց ԱՄՆ-ի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն ու­նեն: Ու ե­թե դրանց նկատ­մամբ ոչ թե 100, այլ 1000 տո­կոս մաքս սահ­մա­նեն, տու­ժողն ա­մե­րիկ­յան բյու­ջեն է լի­նե­լու: Թ­րամ­փը սպառ­նում է նաեւ 100 տո­կո­սա­նոց մաք­սա­տուր­քեր սահ­մա­նել ՌԴ-ի ա­ռեւտ­րա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հան­դեպ: Հիմ­նա­կան­ներն են՝ Չի­նաս­տա­նը եւ Հնդ­կաս­տա­նը: Դեռ միայն վեր­ջերս էր, որ Թ­րամ­փը չի­նա­ցի­նե­րի հետ բարձր մաք­սադ­րույք­նե­րի թե­մա­յով էր բախ­վում, ու վեր­ջում պարտ­վեց: Հի­մա ի՞նչ, նո­րից նման պա­տե­րա՞զմ է սկսե­լու. ան­լուրջ է:

Այս­քա­նից հե­տո Թ­րամ­փը նաեւ հայ­տա­րա­րեց, թե զենք է տա­լու Ուկ­րաի­նա­յին: Ան­մի­ջա­պես էլ բա­ցատ­րե­լով՝ Եվ­րո­պան կվճա­րի, զեն­քը կտանք, չի վճա­րի, չենք տա: Ան­մի­ջա­պես էլ դետա­լա­վո­րեց. թող Եվ­րո­պան իր «Պետ­րիոտ» հա­մա­կար­գե­րը տա Ուկ­րաի­նա­յին եւ հե­տո մե­զա­նից նո­րը գնի: Եվ­րո­պա­ցի­նե­րի ռեակ­ցիան մո­տա­վո­րա­պես սա էր՝ գժվե՞լ ես, ինչ է: Մեր ու­նե­ցա­ծը տանք, հե­տո տա­րի­նե­րով նո­րին սպա­սենք ու այդ ըն­թաց­քում մնանք լիո­վին ան­պաշտ­պա՞ն: Նույ­նը փո­ղի մա­սին է. կա­րո՞ղ է Եվ­րո­պան վճա­րել այն ծա­վա­լով զեն­քի հա­մար, որն Ուկ­րաի­նա­յին պետք է: Այ­սինքն, նախ­կի­նում ամ­բողջ ծա­վա­լի մոտ 70 տո­կո­սը ԱՄՆ-ի վրա էր, մնա­ցա­ծը՝ Եվ­րո­պա­յի, եւ վեր­ջինս մշտա­պես լաց էր լի­նում, թե փո­ղը չի հե­րի­քում: Ու հի­մա 100 տո­կո­սը Թ­րամ­փը դնում է Եվ­րո­պա­յի «վզին»: Ընդ ո­րում, դա Եվ­րո­պան վճա­րե­լու է ա­մե­րիկ­յան ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը զար­գաց­նե­լու հա­մար ու սե­փա­կան ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան ար­գե­լակ­ման հաշ­վին: Եվ պարզ հարց. քա­նի՞ եվ­րո­պա­կան եր­կիր կո­րո­շի դուրս գալ ԵՄ-ից, որ այդ ա­վանտ­յու­րա­յի տակ չմնա:

Չ­նա­յած, այս ա­մե­նի խոր­քում բո­լո­րո­վին այլ հարց է դրված՝ հի­մա Թ­րամ­փի այս «պատ­ժա­մի­ջոց­նե­րը» ի­րա­կա­նում Ռու­սաս­տա­նի դե՞մ են ուղղ­ված, թե՝ Եվ­րո­պա­յի: Ընդ ո­րում` նա­եւ քա­ղա­քա­կան ի­մաս­տով: Այ­սինքն, ե­թե մինչ այս եվ­րա­լի­բե­րալ­ներն այն խաղն էին ա­ռաջ տա­նում, թե, տե­սեք, Թ­րամ­փը չի ու­զում օգ­նել Ուկ­րաի­նա­յին, այ­սինքն՝ ռուս­նե­րի հա­մար է աշ­խա­տում, ա­պա հի­մա պատ­կե­րը շուռ է գա­լիս: Թ­րամ­փը «օգ­նում» է, բայց Եվ­րո­պա­յի փո­ղով: Ու ե­թե Եվ­րո­պան չվճա­րի, հի­մա ար­դեն Թ­րամփն է մե­ղադ­րե­լու, թե այս ին­չո՞ւ եք Ուկ­րաի­նա­յին մե­նակ թող­նում:

ՄՈՍԿՎԱՆ ԴԵՌ 50 ՕՐ ԿՀԱՐՁԱԿՎԻ

Սա­կայն թրամփ­յան «պատ­ժա­մի­ջոց­նե­րին» ա­ռանձ­նա­հա­տուկ հմայք է տա­լիս դրանց «եզ­րա­փա­կիչ ա­րա­րը»: Այն է, ե­թե Եվ­րո­պան հենց այս պա­հին պետք է սկսի վճա­րել զեն­քի հա­մար, ա­պա ռուս­նե­րը կա­րող են 100 տո­կո­սա­նոց մաք­սա­տուր­քե­րին «բախ­վել» 50 օ­րից: Ա­վե­լի կոնկ­րետ՝ 50 օ­րից պետք է Ուկ­րաի­նա­յի հետ խա­ղա­ղութ­յուն հաս­տատ­վի: Ա­ռա­ջին հա­յաց­քից Կիե­ւը, ո­րին Թ­րամ­փը ո­րե­ւէ սպառ­նա­լիք չի ներ­կա­յաց­նում, պար­զա­պես կա­րող է մեր­ժել Մոսկ­վա­յի ցան­կա­ցած ա­ռա­ջարկ, 50 օ­րը կլրա­նա, Թ­րամ­փը կկի­րա­ռի պատ­ժա­մի­ջոց­նե­րը, եւ Ռու­սաս­տա­նը «ծնկի կգա»: Բայց, չնա­յած դրան, հա­զիվ էր Թ­րամփն իր հայ­տա­րա­րութ­յու­նը հնչեց­րել, որ Կիե­ւում միան­գա­մից աղ­մուկ բարձ­րա­ցավ, ո­րի ի­մաս­տը լիո­վին հաս­կա­նա­լի է:

Այ­սինքն, ե­թե 50 օր, ու­րեմն այդ ըն­թաց­քում ռուս­նե­րը կա­րող են հան­գիստ հար­ձակ­վել: Մեկ-եր­կու խո­շոր օ­պե­րա­ցիա, ո­րի հա­մար, կար­ծես թե, ու­ժեր կան, եւ մի­գու­ցե հնա­րա­վոր լի­նի ա­զա­տել ՌԴ կազ­մում նե­րառ­ված այն բո­լոր տա­րածք­նե­րը, ո­րոնք Զե­լենս­կին ոչ մի կերպ հանձ­նել չի կա­րող: Կամ գո­նե դրանց զգա­լի մա­սը, մնա­ցածն էլ փո­խա­նա­կե­լով ուկ­րաի­նա­կան այլ մար­զե­րում ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող տա­րածք­նե­րի հետ: Այդ դեպ­քում, երբ ա­մե­նա­բարդ՝ տա­րած­քա­յին հար­ցը լուծ­ված կլի­նի, Զե­լենս­կուն խա­ղա­ղութ­յուն պար­տադ­րե­լը շատ ա­վե­լի ռեալ կդառ­նա: Ա­վե­լին, այդ 50 օ­րում ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են ոչ մի ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում չա­նել. Եվ­րո­պան թող նախ վճա­րի: Եվ ե­թե ան­գամ հա­մա­ձայ­նվի վճա­րել, մեկ է, ԵՄ-ի ներ­կա­յիս ծան­րա­շարժ մե­քե­նան աշ­խա­տեց­նե­լու հա­մար շատ ժա­մա­նակ է պա­հան­ջե­լու՝ միայն նման ո­րո­շում ըն­դու­նե­լու հա­մար:

Ե­թե ան­գամ 50 օ­րում ռուս­նե­րին էա­կան ա­ռաջ­խա­ղա­ցում չհա­ջողվ­ի, ա­պա մեկ է, Թ­րամ­փը քա­նիցս ցույց է տվել, որ իր խոսքն ա­մե­նե­ւին էլ օ­րենք չէ. կա­րող է հան­գիստ եւս մի 50 օր սահ­մա­նել, դրա հա­մար պատ­ճա­ռա­բա­նութ­յուն գտնե­լը դժվար չէ:

Ի՞ՆՉ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԹՐԱՄՓԸ

Այս­պի­սով, կա՞ ե­րաշ­խիք, որ Թ­րամփն ա­մե­նայն լրջութ­յամբ, այլ ոչ թե Մոսկ­վա­յի հետ ինչ-որ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան արդ­յուն­քում է մտել Պու­տի­նից «նե­ղա­նա­լու» եւ այս «պատ­ժա­մի­ջո­ցա­յին» թե­մա­յի մեջ, ո­րը, կրկնենք, ա­վե­լի շուտ ու­նի եվ­րա­լի­բե­րալ­նե­րին հար­ված հասց­նե­լու տեսք. ի­հար­կե՝ ոչ:

Բայց, ի­հար­կե, պետք չէ բա­ցա­ռել նաեւ այն տար­բե­րա­կը, որ Թ­րամփն այս պատ­մութ­յան մեջ մտա­վ ոչ լիար­ժեք քա­ղա­քա­կան հաշ­վարկ­նե­րի հե­տե­ւան­քով: Այ­սինքն, կա­րող է նաեւ ռեալ լի­նել, որ Թ­րամ­փը դե­պի հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յուն ստիպ­ված լի­նե­լով, գնաց նման տե­ղա­շար­ժի, բայց հաս­կա­նա­լով մին­չեւ վերջ գնա­լու հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րը, ո­րո­շեց սեղ­մել 50-օր­յա «պաու­զա­յի կո­ճա­կը»: Այն է՝ Թ­րամ­փի հա­մար ներ­կա հա­կա­ռու­սա­կան սրա­ցու­մը կա­րող էր անհ­րա­ժեշ­տութ­յուն լի­նել ներ­քին խնդիր­նե­րի պատ­ճա­ռով: Մի կող­մից, սա կա­րող էր շե­ղել ա­մե­րի­կա­ցի­նե­րի ու­շադ­րութ­յու­նը Էպշ­տեյ­նի ցու­ցակ­նե­րը հրա­պա­րա­կե­լուց նրա հրա­ժար­վե­լուց, ին­չը նրա շատ կողմ­նա­կից­նե­րի վե­րա­ծեց հա­կա­ռա­կորդ­նե­րի: Այ­սինքն, սկսվել է մի փուլ, երբ այս­պես կոչ­ված թրամ­փիզ­մը, այն է՝ գա­ղա­փար­նե­րը եւ թի­մը, ո­րի վրա հեն­վե­լով, նա ե­կավ իշ­խա­նութ­յան, հի­մա հենց Թ­րամ­փի դեմ է դուրս գա­լիս: Եվ «Էպշ­տեյ­նի դոս­յեն», ո­րը սկզբում նրա ծրագ­րի ա­մե­նա­կար­եւոր բա­ղադ­րիչ­նե­րից մեկն էր, չհրա­պա­րա­կե­լը միակ օ­րի­նա­կը չէ, որ Թ­րամ­փը, այն էլ՝ միան­գա­մայն ցի­նիկ ձե­ւե­րով, երբ «թռնում» է կան­խավ տված խոս­տում­նե­րից, այդ թվում՝ Ուկ­րաի­նա­յի, Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ խա­ղա­ղութ­յան հաս­տա­տե­լու մա­սին:

Կարճ ա­սած, որ­քան էլ պա­րա­դոք­սալ հնչի, ամ­բողջ թրամ­փիզ­մը այժմ Թ­րամ­փի դեմ է սկսում ուղ­ղորդ­վել՝ ֆիք­սե­լով նման կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նրա ներ­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ձա­խող­ման փաս­տը: Այ­սինքն՝ սկզբուն­քո­րեն նա կա­րող էր ընտ­րել եր­կու լու­ծում­նե­րից մե­կը՝ կա´մ լից­քա­թա­փում, դեէս­կա­լա­ցիա եւ թ­րամ­փիզ­մի վրա իր ազ­դե­ցութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու փորձ, կամ նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րից եւ թի­մից լիա­կա­տար շե­ղում, ո­րի ա­մե­նա­ցայ­տուն օ­րի­նա­կը կդառ­նա ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ բայ­դեն­յան կուր­սին վե­րա­դառ­նա­լը: Այս եր­կու ո­րո­շում­նե­րից ոչ մե­կը չկա­յաց­րեց՝ ա­մեն ինչ հե­տաձ­գե­լով 50 օ­րով:

Բայց ան­կախ նրա­նից, թե ինչ ի­րա­կան դրդա­պատ­ճառ­ներ ու­նի Թ­րամ­փը, ինչ կո­րո­շի նա 50 օ­րից, ներ­կա պա­հին ուկ­րաի­նա­կան ճա­կատ­նե­րում ռուս­նե­րի հար­ձա­կում­նե­րը նկա­տե­լիո­րեն ակ­տի­վա­ցել են: Իսկ դա, թե­րեւս, ա­ռա­ջին տար­բե­րա­կի մա­սին ակ­նար­կող փաստ է:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/54689 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված