Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանը պետականն ու սեփական միջոցները խառնել է իրար

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պետականն ու սեփական միջոցները խառնել է իրար: Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Վերջին երեք օրերին կուսակցական գործունեության բերումով Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում էի. Գորիսում մասնակցեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին, իսկ Ջերմուկ եւ Վայք քաղաքներում համապատասխանաբար գիշերակաց եւ կարճ դադար ունեցա»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանը շաբաթ օրը` հուլիսի 12-ին, Գորիսում կայացած քաղաքական ժողովին ներկայացել է աշխատանքային ծառայողական մեքենայով: Այսինքն՝ պետական բարձրաստիճան պաշտոնյան օգտագործել է պետական բյուջեի գումարը՝ կուսակցության, քաղաքական նպատակների համար, ու սա այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, պայքարում էր «պադավատապետության» դեմ, բյուջեն «լափելու դեմ» պայքար էր սկսել: Բայց իր թիմակիցներին, փաստորեն, կարելի է բյուջեի հաշվին անձնական ու կուսակցական ծախսեր անել:
Սա պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահման դրսեւորում է, որի իրավական գնահատականը պետք է տա պետական միջոցների ծախսերի վերահսկողությամբ զբաղվող կառույցը, ինչը, բնականաբար, չի արվում»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ