«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

ՌԴ-ն արգելել է Հայաստանից ծաղիկների արտահանումը. տնտեսվարողները մնացել են առանց պարզաբանումների․Դանիելյան

Ներքաղաքական

Շուրջ 20 օր է՝ ինչ ծաղկի արտահանման արգելքով պայմանավորված՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ծաղիկ արտահանողները։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դեռևս հունիսին վերջիններիս ընդունել էին էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները՝ խոստանալով օր առաջ լուծել խնդիրը, սակայն, առ այսօր չկա որևէ դրական տեղաշարժ։

Նշված տնտեսվարողներին չի տրվում պաշտոնական պարզաբանում, թե ինչո՞ւ է ռուսական կողմը արգելել Հայաստանից ծաղիկների արտահանումը։

Մինչ իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված են «ահաբեկիչների» հայտնաբերմամբ և հակաեկեղեցական գործողություններով, բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գյուղատնտեսությունն ու արտահանումը հայտնվել են խայտառակ վիճակում։

Վարկերով ջերմոցներ ստեղծած մեր հարյուրավոր հայրենակիցներն ամեն օր կրում են ֆինանսական ահռելի կորուստներ, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ոլորտի համար։ Չկարողանալով այդ քանակության ծաղիկներն իրացնել տեղի շուկայում՝ արտահանողները ստիպված են լինում թափել դրանք։

Խնդրի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որի վարած քաղաքականությունը ջախջախիչ հարված է հասցնում մեր տնտեսությունը։ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացումը հանգեցնելու է կործանարար հետևանքների։ Դե, իսկ ոլորտի պատասխանատու նախարարը «չափազանց կարևոր» հանձնարարություն է կատարում՝ միանալով հակաեկեղեցական, հակազգային արշավին՝ իրեն վստահված ոլորտը թողնելով բախտի քմահաճույքին:

Քանի սրանք են իշխանության, որևէ խնդրի լուծման սպասել պետք չէ։ Իշխող խմբակն իր անմիջական պարտավորությունները 7 տարում չի կատարել և չի կատարելու։ Սրանց վերջնանպատակը մեկն է՝ մեր տնտեսությունը հանձնել թուրքերին»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ