Միակ ելքն այն է, որ այսպիսի իշխանություն չունենանք. Լոքմագյոզյան
ՆերքաղաքականՄիջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԸ զգուշացնում է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների մասին, որոնք վերածվում են գործուն քայլերի: Նրա գնահատմամբ՝ Թուրանի քարտեզում նախատեսված է, որ թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված տարածքները, որոնք ներառում են որոշ ռուսական շրջաններ, պետք է միավորվեն։ Ըստ թուրքագետի` վաղը կարող են ասել՝ «Հայաստանում ժամանակին շատ թուրքեր են ապրել, ուրեմն՝ սա թուրքական հող է»։
— Բայց սա այն վիճակն է, երբ թուրքերն իրենք կարող են հայերի մասին չխոսել, որովհետեւ մեր երկրի ղեկավարն է դա անում։ Ինձ համար պարզ չէ, թե այս տարբերակի դեպքում ինչ անել։ Միակ ելքն այն է, որ մենք այսպիսի իշխանություն չունենանք։ Բայց հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս չենք ունենա։ Ես լուծումը չեմ տեսնում։ Տարբեր տեսակետներ կան, բայց, կարծես, ոչ մեկը կիրառելի չէ այս պահին։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
