Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է

Առողջապահական

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ սուր շնչառական վարակները սեզոնային բնույթ ունեցող հիվանդությունների խումբ են, և հիվանդացության դեպքերը հիմնականում աճում են աշուն-ձմեռ  ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, ամռան ամիսներին ևս որոշակի ակտիվություն նկատվում է։

«Ըստ վերջին տվյալների՝ առաջնային պահպանման օղակներում սուր շնչառական վարակների պատճառով դիմելիության որոշակի նվազում է գրանցվել։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այս տարի հիվանդացության մակարդակն ավելի ցածր է։ Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ սուր շնչառական վարակների հետ կապված, ինչը ևս ցածր է նախորդ տարվա ցուցանիշից»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացումների որոշակի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, սակայն նախորդ շաբաթվա հետ համեմատությամբ ցուցանիշները գրեթե նույն մակարդակի վրա են։

Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացումների թիվը նույնպես կայուն է։ Այս բաժանմունքներում հոսպիտալացումները հիմնականում դիտվում են 0-ից 5 տարեկան երեխաների շրջանում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ