Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները

«Զանգեզուրի միջանցք»-ի հարցն Այաթոլլա Խամենեիի վերահսկողության տակ է.Իրանցի միջազգայնագետ

Թեմա

Չնայած հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հինգժամյա բանակցությունները փորձ է արվում ներկայացնել որպես հերթական առաջընթաց, սակայն այդ ամենը երկրորդ պլան մղվեց արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի հարցազրույցի պատճառով։

Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությամբ հայտարարեց, որ Հայաստանը տեսականորեն կարող է քննարկել Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը միջազգային, այդ թվում՝ ամերիկյան ընկերության փոխանցելու հնարավորությունը։

Այս հայտարարության հանրային արձագանքը, ինչպես և սպասվում էր, ստիպեց, որ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հանդես գա պարզաբանմամբ՝ որ Հայաստանը նման առաջարկները դիտարկում է միայն՝ պահպանելով երկրի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու օրինականության սկզբունքները։

Ինչ ակնկալել Աբու Դաբիում  կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից եւ ինչպես է արձագանքում Իրանը ԱԳՆ փոխնախարարի հարցազրույցում տեղ գտած հայտարարությանը հետաքրքրվել իրանցի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻԻՑ.

-Դեռ վաղ է որևէ հստակ եզրակացություն անել Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հանդիպման էական արդյունքների վերաբերյալ։ Այցը, անշուշտ, ցույց է տալիս դիվանագիտական երկխոսության շարունակությունը, սակայն վաղաժամ է խոսել խաղաղության օրակարգում որակական առաջընթացի մասին։ Կողմերի միջև վստահությունը մնում է ցածր, իսկ հիմնական հարցերը մնում են չլուծված։

Իրանը հետևողականորեն պաշտպանում է հակամարտության խաղաղ կարգավորումը և աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ուղղված նախաձեռնություններին։

Երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, Իրանի համար կարևոր տարածաշրջանային հարևաններ են։ Մենք ակնկալում ենք, որ նրանց միջև ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և ինքնիշխանության շահերը՝ առանց արտաքին ապակառուցողական ուժերի ներգրավման։

- Պարոն Մուազզի, ԱԳՆ փոխնախարարը հայտարարել է, որ ՀՀ-ն սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը: Այսինքն ըստ էության քննարկվում է, Սյունիքի միջանցքի վերահսկողության հնարավոր փոխանցումը ամերիկյան կամ միջազգային ընկերություններին: Ինչպիսինն է այս հարցի շուրջ Իրանի արձագանքը:

-Հայ դիվանագետի հայտարարությունը Սյունիքի ուղղության վերահսկողությունը ամերիկյան կամ այլ արտաքին կառույցներին փոխանցելու տեսական հնարավորության մասին լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Նման քայլը կարող է ընկալվել որպես Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական անվտանգությանը սպառնացող սպառնալիք, քանի որ խոսքը կարևորագույն սահմանային շրջանի մասին է։

Իրանը նման նախաձեռնությունը դիտարկում է որպես անընդունելի փորձ՝ Կովկասի փխրուն հավասարակշռության մեջ ներքաշելու արտաքին արևմտյան գործոն, ինչը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհաքաղաքական առանցքի անկայունացմանը։

Մենք մեր դիրքորոշումն արդեն փոխանցել ենք հայկական կողմին՝ թե՛ դիվանագիտական ուղիներով, թե՛ ռազմավարական հաղորդակցության այլ ձևերով։ Իրանի սահմանին գտնվող տրանսպորտային զարկերակի կառավարմանը Միացյալ Նահանգներին ներգրավելու ցանկացած փորձ կգնահատվի որպես թշնամական գործողություն, որը հակասում է տարածաշրջանային կայունության շահերին։

Եթե մեր կարմիր գիծը խախտվի, ապա մենք կպատասխանենք: «Զանգեզուրի միջանցքը» պետք է հաշվի առնի Հայաստանի ու Իրանի շահերը, չպետք է փոխվի քարտեզը: Սա Իրանի անփոփոխ, սկզբունքային քաղաքականությունն է: Սա գտնվում է Այաթոլլա Խամենեիի վերահսկողության տակ, որևէ պարագայում դա չի մոռացվում: Որոշ փորձագետներ գուցե համարեն, որ Իրանը պատերազմի մեջ է և մոռացել է միջանցքը, ո՛չ, դա մեր վերահսկողության տակ է, կարմիր գիծ է, եթե հարևան երկրները միջանցք են ցանկանում, պետք է հաշվի առնեն բոլորի շահերը:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչՍաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԳեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված