Ինչ աղմկահարույց հայտարարություն է արել Մետաքսյա Հակոբյանը, որին արձագանքել է ՔՊ-ականը
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների անունից խոսող, իրեն ԼՂ պատգամավոր երևակայող մեկը՝ Մետաքսյա Հակոբյան անունով, ասում է, թե շատերն ասում են՝ ավելի լավ էր մնայինք Ղարաբաղում՝ կա'մ կմեռնեինք, կա'մ լեզու կգտնեինք Ադրբեջանի ղեկավարության հետ, քանի որ միգուցե ադրբեջանցիներն իրենց ավելի լավ վերաբերեին, քանի այստեղ ստրուկի կարգավիճակով, օկուպացված ապրում են։
Սույն տիկնոջ նման կերպ արտահայտվելը երկու պատճառ կարող է ունենալ, կամ իր նշած օկուպացիան իր ուղեղում է, կամ սա նպատակադրվել է թշնամացնել հայաստանցի և ղարաբաղցի հայրենակիցներին, լրատվամիջոցից լրատվամիջոց է թռչում, որ հրահրի մարդկանց՝ դուրս գալու պայքարի՝ զի, ինչպես ինքն է ասում՝ միակ լուծումը վարչապետի հրաժարականն է։
Իսկ թե ինչ է արել Հայաստանի իշխանությունը, ինչպես է իր քաղաքացիների հետ ձեռք ձեռքի տված տեղահանման րոպեից մինչ այս պահը աջակցում, սա գիտեն մեր հայրենակիցները և գնահատում են։
Իսկ նման ցնդաբանություններ լսողններին պարզապես խնդրում եմ փոխել ալիքը, չթշնամանալ միմյանց հետ. սրա նմանների նպատակը դա է։
Թե բա՝ պատգամավոր...»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան
