Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

Սպորտ

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը:

Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ «Լիվերպուլը» կարող է վաճառել ֆրանսիացուն, որպեսզի մեկ տարի անց նրան անվճար չկորցնի։

24-ամյա Ռոդրիգոյի ապագան ևս մնում է անորոշ։ Բրազիլացին քիչ խաղաժամանակ է ստացել աշխարհի ակումբային առաջնությունում, ինչը նրան ստիպում է մտածել տեղափոխության մասին։ Ռոդրիգոն ցանկանում է ավելի հաճախ խաղալ, որպեսզի 2026 թվականի ամռանը կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն ունենա Բրազիլիայի հավաքականի կազմում։

Transfermarkt-ը Կոնատեի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո, իսկ Ռոդրիգոյինը՝ 90 միլիոն եվրո։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ