Մակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». Bloomberg ԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայից Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York Times Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուր Ահա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ) Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու

Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են. Լուսանկար

Թեմա

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և երեխաների միջավայրում մեծ տարածում է գտել «Լաբուբու» կոչվող խաղալիքը՝ արտասովոր տեսքով և տարօրինակ ձայնով կերպարը։

Այն փոքր, մինիմալիստիկ և միաժամանակ տարօրինակ խաղալիք է, որը ստեղծել է POP MART ընկերությունը The Monsters հավաքածուի շարքի շրջանակում։

Խաղալիքը նման է փոքրիկ գոբլինի. դեմքը՝ միշտ մի քիչ չարաճճի ժպիտով, մեծ ականջներով, փափուկ մորթուց դիզայնով։

Առաջին հայացքից զվարճալի ու անվնաս թվացող խաղալիքը իրականում տագնապալի երևույթ է առաջացնում, որի հետևանքների մասին մասնագետները խորհուրդ են տալիս մտածել։ Նրա արտաքին տեսքը, ձայնային էֆեկտները և «խաղային» պահվածքը, ըստ մասնագետների, երեխայի մոտ առաջացնում են ոչ թե հետաքրքրություն և զարգացում, այլ շփոթություն, հոգեկան անհանգստություն և կախվածություն։

Հայկական մեդիատիրույթում որոշ ծնողներ ևս ահազանգում են՝ խաղալիքը երեխաների մոտ առաջացնում է անքնություն, վախի զգացում, նաև հոգեբանական որոշ խնդիրներ։

Երեխաների պաշտպանության կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանի խոսքով՝ իրականում այստեղ խնդիրը ոչ այնքան կապված է խաղալիքի հետ, որքան երևույթի։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ արդյոք խաղալիքը երեխայի համար դարձե՞լ է փոխարինիչ արտաքին շփման դեպքում, և նա առանց այդ խաղալիքի չի՞ կարողանում ակտիվություն ապահովել։ Ըստ նրա՝ բոլոր այն դեպքերում, երբ խաղալիքը չի դառնում փոխարինիչ արտաքին շփմանը, որևէ խնդիր չկա։

«Յուրաքանչյուր երեխա իր հուզական աշխարհն ունի։ Ցավով պետք է նշեմ, որ, օրինակ, եթե մեկի դեպքում խաղալիքն առաջացնում է հոգեկան ներաշխարհի հետ կապված որոշ խնդիրներ, ապա դա կարող է լինել այլ խնդրի հետ կապված, կոնկրետ այդ խաղալիքը կարող է հրահրիչ դառնալ, որպեսզի այդ խնդիրն արտահայտվի երեխայի մոտ։ Ոչ բոլոր երեխաների դեպքում է խաղալիքից առաջանում հոգեբանական խնդիր կամ կախվածություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Կոնկրետ այս խաղալիքի դեպքում, ըստ նրա, գործել է գովազդը։ Միևնույն ժամանակ խաղալիքի հոգեբանական կողմն այն է, որ դա գնելով՝ երեխայի կամ դեռահասի մոտ առաջանում է անակնկալի, սպասումի զգացում, այսինքն՝ գնելով տվյալ խաղալիքն իր տուփով՝ նրանք սպասում են, թե խաղալիքի որ տարբերակն է դուրս գալու տուփից։ Այդ զգացումը, մասնագետի խոսքով, հոգեբանական է ու գործում է նաև սոցցանցերի և այլ դեպքերում:

«Այստեղ ծնողներից էլ է որոշակի բան կախված։ Պետք է ծնողը ներքին պատասխանատվություն ունենա, որ սովորեցնի երեխային տարբերակել կարևորը անկարևորից։ Փոքր տարիքում, երբ գնում ենք երեխայի հետ գնումների, նա կապրիզ է անում, հիստերիա է բարձրացնում որևէ իրի համար, ծնողը ստիպված գնում է խաղալիքը, որովհետև ամաչում է շրջապատից, բայց պետք է կարճատև նպատակը տարբերակենք երկարատևից»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ եթե երեխայի կամ դեռահասի հոգեկան ներաշխարհն ամուր է, ապա խաղալիքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ նրա վրա։

«Երբեմն խաղալիքը, օրինակ, երեխայի համար հույզերի վերահսկմանն է նպաստում։ Բացասական կողմերից կարող է այն լինել, որ երեխան թաքնվում է խաղալիքի հետևում ու այն փոխարինում է մարդկային շփումով, այսինքն՝ խաղալիքն իր համար փախուստ է իրականությունից։ Այնպես չէ, որ խաղալիքն արտադրվեց, խնդիրները առաջացան. պարզապես ծնողների ուշադրությունն է կարևոր իրենց երեխայի նկատմամբ: Երբեմն ծնողները երեխայի լացը կտրելու համար հետը խիստ են խոսում, բայց պետք է հանգիստ խոսել, գրկել, բացատրել, գոռոցով խնդիրը չի կարգավորվի, նույնն էլ խաղալիքների հետ կապված հարցի շուրջ է»,- նկատում է նա։

Ըստ հոգեբանի՝ եթե երեխան ուզում է այդ խաղալիքը, նախ պետք է հասկանալ՝ արդյոք այն թրենդային է, դրա՞ համար է ուզում ունենալ, թե՞ այլ հարց կա. «Եթե խաղալիքը զվարճացնում է երեխային, նշանակում է՝ երեխան ձանձրույթի զգացում ունի, իսկ եթե ապահովության զգացում է ստեղծում, ուրեմն հակառակն է երեխայի մոտ. պետք է հարցնել՝ ինչ է զգում»։

Խաղալիքից կախվածությունը, ըստ մասնագետի, առաջանում է 3-6 տարեկանի շրջանում։

Իսկ ինչպե՞ս օգնել կամ հասկանալ՝ արդյոք խաղալիքից կախվածությունը արդեն կա՞ երեխայի մոտ. «Եթե խաղալիքը ձեռքից վերցնում ենք, երեխան գոռում է, արդեն կախվածություն է, բայց խլելն էլ ճիշտ չէ։ Եթե ուզում ենք՝ երեխան հրաժարվի խաղալիքից, պետք է դա անենք աստիճանաբար՝ նրան այլընտրանքներ առաջարկելով, երեխային հանգստացնելով, չասելով՝ «սո՛ւս, ամոթ է»»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». BloombergԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայիցՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York TimesՌուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուրԱհա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված