Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակութային

«Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է։ Ամենամյա կինոտոնն այս տարի անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Փառատոնի հանդիսավոր մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունեց «Ոսկե ծիրան»-ի հյուրերին։  

«Ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ քաղաքում, որտեղ մշակույթը շարունակաբար ապրում և զարգանում է։ Արդեն երկու տասնամյակ Երևանը հյուրւընկալում է համաշխարհային կինոյի անունների և այս տարին ևս բացառություն չէ։ Փառատոնին միացել են միջազգային մեծություններ, բազմաթիվ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրներից։ Այս մարդիկ ներկայացնում են տարբեր մշակութային դպրոցներ, սակայն բոլորին միավորում է սերը կինոյի հանդեպ և միջազգային փորձը։ Շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար»,-իր խոսքում նշեց նա։

Երևանի քաղաքապետը կարևորեց նաև փառատոնի ազդեցությունը մեր երկրի մշակույթի ոլորտում, ընդգծելով նաև աշխատարանների, վարպետաց դասերի անցկացումը՝ փորձի փոխանակման և հայ կինոյի զարգացման համատեքստում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորեց փառատոնի բացման արարողության՝ Կինոյի տանն անցկացվելու փաստը։

« «Ոսկե ծիրան»-ը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, մենք չենք պատկերացնում մի ամառ, որը կարող է անցնել առանց փառատոնի։ Այն ամենասպասված իրադարձությոջններից է, դարձել է կինոյի աշխարհում մեր այցեքարտը, անձնագիրը, որով կարող ենք ներկայանալ աշխարհին։ Այն աշխատանքը, որ արվել է թիմի կողմից սկսվելով որպես վախվորած նախաձեռնություն, այսօր իր տեղն ունի միջազգային հարթակներում»,-ընդգծեց նախարարը։

Կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում հարգանքի տուրք մատուցեց բոլոր այն հայ կինոգործիչներին, ովքեր վերջերս կնքեցին իրենց մահկանացուն։ Խաչատրյանի հրավերով՝ բեմ բարձրացան մյուս երկու համահիմնադիրները՝ Սուսաննա Հարությունյանը և Միքայել Ստամբոլցյանը, և երեքը միասին ազդարարեցին փառատոնի մեկնարկը։

Կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմն էր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Պալմ դե Օրի։ Փանահին Հայաստան էր ժամանել նախորդ տարի

«Ամեն անգամ, երբ լինում եմ Հայաստանում, լավագույն հուշերով եմ վերադառնում, բայց այս գիշերը տարբերվում էր․ այս գիշեր ինձ համար ամենատպավորիչ հուշն է, որովհետև ուզում եմ խոսել մի մարդու մասին, որի հետ մի տարածքում լինելը մեծ պարտավորություն է։ Երբ ուսանող էի, մեր համալսարանի կողքին կինոթատրոն կար ու մի օր անցնելիս տեսա, որ այս մեծ մարդը մաքրում էր կինոթատրոնի ապակիները, որ իր ֆիլմի պաստառները փակցնի։ Կես ժամ կանգնած նայում էի նրան։ Եվ իրենից սովորեցի, որ երբ ֆիլմ ես նկարահանում, պետք է ամենափոքր դետալներից ուշադրություն դարձնես, և ինքդ զբաղվես ամեն ինչով։ Որոշ մարդիկ միայն կինո չեն նկարահանում, ճանապարհ են ստեղծում։ Միշտ երազել եմ լինել այս մեծ մարդու կողքին․ նա ինձ շատ բան է սովորեցրել։ Նա միակ մարդն էր, որ ինձ սովորեցրեց դիմակայել։ Այս գիշեր ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել իրանական կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկին՝ վարպետ Ամիր Նադերիին»,-իր խոսքում նշեց Փանահին։

Ջաֆար Փանահին հանձնեց փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

«Փանահին ամենակարևոր ռեժիսորներից իրանական կինոյում, որ ճանապարհ է բացել դեպի ապագա՝ Աբաս Քիառոսթամիի հետ։ Այս մրցանակն ինձ համար շատ  նշանակալից է, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Ես այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա»,-իր խոսքում նշեց Նադերին։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության  ամենազգայուն ձայներից մեկն է։ Հատկանշական է, որ առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։

Ժյուրիի անդամների ցանկում են Սան Սեբաստիանի և Թուրինի փառատոների մասնակից, Ոսկե ծիրանի դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյանը, Աթինա Ռախիլ Ցանգարին՝ հունական Նոր ալիքի համահիմնադիրը, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակը, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաև Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրողը։ Միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը նույնպես ժյուրիի անդամներից է։Մյուս անդամը Ադա Սոլոմոնն է՝ ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից մեկը, Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջի դափնեկիր և Օսկարի նոմինացված ֆիլմերի արտադրող։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվոր հյուրն է և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Ամիր Նադերին։ Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիրը, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն ԲԵյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարավի Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված