Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

«ԲՈԼՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՀԱՂԹԵՑԻ ՎԱՂԱԺԱՄ, ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵԼՈՎ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս Երևանում կայացել է Բրազիլական ջիու - ջիթսուի AJP tour Armenia National Jiu - Jitsu մրցաշարը Gi և No gi ձևաչափերով։ Iravunk. com -ի մարզական լրագրողը բացառիկ զրույց է ունեցել ոսկե մեդալակիր, պրոֆեսիոնալ խառը մենամարտերի մարզիկ, մարզիչ, ACB կարգի չեմպիոն, մարտական սամբոյի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

- 77 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Երեք մենամարտ եմ անցկացրել։ Մրցակիցներս վրացի, ամերիկացի և բրազիլացի էին։ Այնպես ստացվեց, որ նրանց բոլորին կարողացա հաղթել վաղաժամ, խեղդող հնարք կիրառելով։ Այս մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների ուժեղագույն մարզիկներ։ Երրորդ տարին անընդմեջ ես ջիու - ջիթսուի այս մրցաշարում հաղթում եմ։ Սրանով ավելի է բարձրանում իմ վարկանիշը։

- Սարգիս, հետագա ծրագրերը որոնք են։

- Օգոստոսին Չինաստանում մասնակցելու եմ Համաշխարհային խաղերին, որը անցկացվում է 4 տարին մեկ անգամ Օլիմպիական խաղերի նման։ Combat սամբո մարզաձևով եմ հանդես գալու։ Դրանից հետո էլ օվկիանոսից այն կողմ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում խառը մենամարտերի /MMA /միջազգային մրցաշարում պրոֆեսիոնալ մենամարտ եմ ունենալու։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կստացվի։

- Շնորհակալություն, Սարգիս, հաճելի զրույցի համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ