Պուտինը առաջարկել է, որ Թրամփին և Սի Ցզինպինին` քննարկել Ուկրաինայի ճակատագիրը եռյակով՝ առանց Զելենսկու. The Wall Street Journal Ռուսական ավիացիան ճշգրիտ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում` Դնեպր գետի վրայով անցնող կամրջին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ

Սա աղետ է, նորածին երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ. Զարուհի Փոստանջյան

Իրավական
Այսօր՝ 13.07.2025 թ., վաղ առավոտյան այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Լիանա Հարությունյանին։ Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում երեխայի անքնությունը կապված երեխայի փորլուծության հետ: Փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը: Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք:
 
Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է և նրան բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը, ով հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տալ «Սմեկտա» դեղամիջոց և հեղուկ: Այսինքն, մանկահասակ երեխային մանկաբույժը չի զննել:
 
Ես երեխային վերցնելով գիրկս նկատեցի, որ երեխայի թոքերը խզում են, երեխայի սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր, իսկ գլուխը և ձեռքի ափերը սովորականից շատ տաք էին: Իմ կարծիքով երեխան ջերմում էր: Ակնհայտ է, որ բանտախցի ոչ պատշաճ պայմանների առկայությամբ և ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման բացակայության պայմաններում երեխայի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ են։
 
Բանտախուցը որտեղ գտնվում է փոքրիկ Ջուլիան և նրա մայրը բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:
Այս ամենը պարզապես խախտումներ չեն, սա աղետ է։ Իրավական, բարոյական ու մարդկային բոլոր չափանիշներով՝ սա անընդունելի է։
Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և նրա հետ կալանավայրում գտնվող երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են։
Երեխայի նկատմամբ այսպիսի անտարբերությունն ուղղակի երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ է:
 
Հարգելի տիկնայք, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան,
արդարադատության նախարար Սրբուհի Գալյան, ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արձագանքել այս իրավիճակին», - գրել է Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ