Իսրայելական հարձակման ժամանակ վնասվածք է ստացել Իրանի նախագահը.Fars
ՄիջազգայինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունիսի 16-ին իսրայելական հարձակման ժամանակ ոտքերի թեթև վնասվածք է ստացել։
Ըստ լրատվամիջոցների, հարվածները հասցվել են վաղ առավոտյան՝ Թեհրանի արևմտյան մասում գտնվող շենքի ստորին հարկերում, իշխանության երեք ճյուղերի ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։
Պայթյուններից հետո հարկում էլեկտրականությունն անջատվել է, սակայն պաշտոնյաներին հաջողվել է շենքից դուրս գալ նախապես պատրաստված վթարային անցքով։ Որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի նախագահը, դուրս գալիս ոտքերի թեթև վնասվածքներ են ստացել։
Հաշվի առնելով այս հարձակման մասին հակառակորդի տեղեկատվության ճշգրտությունը, հետաքննվում է լրտեսի ներթափանցման հնարավորությունը։