«Ոսկե գնդակի» ֆավորիտների վարկանիշային թարմացված աղյուսակն ըստ Give Me Sport-ի
Սպորտ
ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից առաջ Give Me Sport պորտալը թարմացրել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» ֆավորիտների վարկանիշային աղյուսակը։
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն շարունակում է համարվել մրցանակը նվաճելու գլխավոր հավակնորդը։ Նրան հաջորդում է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է փարիզյան գրանդի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
Մրցանակի թեկնածուների անունները կհրապարակվեն օգոստոսի 7-ին։2025 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում՝ Շատլե թատրոնում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝