Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չի տվել արցախցիների հանրահավաքից հետո նախատեսված հնարավոր երթի և նստացույցի համար

Ներքաղաքական

Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չի տվել արցախցիների հանրահավաքից հետո նախատեսված հնարավոր երթի և նստացույցի համար՝ չնայած այն հանգամանքին, որ հանրահավաքի թույլտվություն տրվել է, «Փաստինֆո»-ին հայտնել է Արցախի մարդու իրավունքների խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

«Հանրահավաքն արտոնված է, սակայն  Երևանի քաղաքապետարանը չի արտոնել հանրահավաքից հետո երթի ու հավանական  նստացույցի կազմակերպումը։ Որոշումը կկայացնենք տեղում՝ ժողովրդի հետ»,- ասել է նա։
Հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին, Երևանի «Ազատության» հրապարակում։ Այնտեղից մասնակիցները կուղևորվեն դեպի համապատասխան պետական մարմինների շենքերը և կանցկացնեն զանգվածային անհնազանդության գործողություններ, ասված է հայտարարության մեջ։

Խորհուրդը հանրահավաքի մասին հայտարարել էր հունիսի վերջին և Հայ Առաքելական եկեղեցուն, Կիլիկիայի կաթողիկոսարանին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, Արցախի և Հայաստանի հասարակական կազմակերպություններին և քաղաքական ուժերին, արցախյան իշխանություններին և ամբողջ հայ ժողովրդին կոչ էր արել միավորվել արցախյան գաղափարի շուրջ և այդ հարցը դարձնել համահայկական օրակարգ։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ