⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

«Հայրս չի մահանում». Օզի Օսբորնի դուստր՝ Քելլի Օսբորն

Շոու բիզնես

Քելլի Օսբորնը հերքել է իր հոր՝ Օզի Օսբորնի առողջության մասին լուրերը։

40-ամյա Քելլին ուրբաթ՝ հուլիսի 11-ին, իր Instagram-ի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով առցանց շրջանառվող պնդումները հոր առողջության վերաբերյալ: «Այսպիսով, կա մի տեսանյութ, որը շրջանառվում է սոցիալական ցանցերում, և դա ենթադրաբար հայրս է, բայց իրականում արհեստական բանականություն է»,-նրա խոսքերը փոխանցում է PEOPLE-ը։

Նա շարունակել է. «Եվ այն ունի հորս Դեյվիդ Աթենբորոյի ձայնի նման մի ձայն։ Այն սկսում է հետևյալ տողերով. «Ինձ բժիշկ պետք չէ, որ ասի, որ ես մահանալու եմ։ Ես գիտեմ, որ ես մահանալու եմ»։ Ի՞նչ է ձեզ հետ կատարվում, մարդի՛կ։ Ինչո՞ւ եք ձեր ժամանակը վատնում նման տեսանյութ նկարահանելու վրա»։

Այնուհետև Քելլին պարզաբանել է, թե ինչ վիճակում է իր հոր առողջությունը։

«Նա չի մահանում»,-ասել է նա։ «Այո՛, նա Պարկինսոնի հիվանդություն ունի, և այո՛, նրա շարժունակությունը բոլորովին այլ է, քան նախկինում էր, բայց նա չի մահանում։ Ի՞նչ է ձեզ պատահել»,-հավելել է Օսբորնը։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ