Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Մշակութային

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմը կլինի Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու ճյուղի։

Իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկը՝ Ջաֆար Փանահին, անցած տարի՝ 2024-ին, առաջին անգամ 15 տարվա արգելքից հետո Երևանում մասնակցեց 21-րդ «Ոսկե ծիրան»-ին որպես պատվավոր հյուր։ Փանահիին շնորհվեց Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Նրա ներկայությունը դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլ նաև՝ քաղաքական և մարդկային հաղթանակ։

Հայտնի ռուս կինոգետ Անտոն Դոլինը, ով անցյալ տարի փառատոնի ժամանակ Երևանում ներկայացրեց Փանահիի մասին իր հեղինակած գիրքը, Կաննի 2025 թվականի իր ռեպորտաժում հատուկ ընդգծեց, որ Փանահիին հանդիպել է 2024–ի ամռանը Երևանում, «Ոսկե ծիրան»-ի օրերին։ Նա հրապարակեց նաև լուսանկար և հիշեց, որ «Ոսկե ծիրան»-ն էր առաջին փառատոնը, որ հրավիրեց Փանահիին։ Այսպիսով Փանահիի վերադարձը մեծ փառատոնների բեմեր սկսվեց հենց Երևանից։

2025 թվականին՝ ընդամենը մեկ տարի անց, Ջաֆար Փանահին Կաննում հաղթանակ է գրանցում, իսկ նրա հաղթական ֆիլմը դառնում է 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը։

Արդեն երկու տասնամյակից ավելի՝ «Ոսկե ծիրան»-ը մնում է տարածաշրջանի ամենաազդեցիկ և միջազգային ճանաչում ունեցող կինոփառատոնը։ Փանահիի պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է փառատոնի՝ ազատ արվեստին, համաշխարհային մշակութային երկխոսությանը և ռեժիմներից անկախ կինոյի աջակցման բացառիկ առաքելությունը։ Ջաֆար Փանահիի ներկայությունը «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը դրա վառ ապացույցը կդառնա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ