Աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը լքել են պայքարը
ՍպորտԲաթումիում ընթացող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարից դուրս մնաց նաեւ Էլինա Դանիելյանը։ Երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչը թայ-բրեյքում պարտվեց բուլղարացի Անտոանետա Ստեֆանովային՝ 2,5:3,5։
Դասական եւ արագ խաղի երկուական պարտիաներում ոչ ոքի խաղալուց հետո, կայծակնային խաղի երկու պարտիաներից առաջինում հաղթեց Ստեֆանովան, երկրորդում գրանցվեց ոչ ոքի։
Լիլիթ Մկրտչյանը ևս դուրս է մնացել շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունից։ Բաթումիում ընթացող նոկաուտ մրցակարգով մրցաշարի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի շախմատիստուհին 1,5:2,5 հաշվով պարտվել է Լեհաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Մալցեւսկայային։
Թայ-բրեյքի արագ խաղի երկրորդ պարտիայում Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտություն է կրել։ Արագ խաղի առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի։
Երկու դասական պարտիաներում շախմատիստուհիները մեկական հաղթանակ էին տարել։
