Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼԱՅԵԹ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Վերլուծություն

Եվ այս­պես, ծայ­րա­հե­ղո­րեն սրե­լով ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, Նի­կո­լը հասց­րեց «տա­կից» եր­կու ա­ռանց­քա­յին հան­դի­պում ու­նե­նալ՝ Էր­դո­ղա­նի, ու գրե­թե ան­մի­ջա­պես էլ՝ Ա­լիե­ւի հետ: Ու ա­սել, թե այս ա­մենն ի­րար հետ կապ­ված չեն, միամ­տութ­յուն կլի­ներ:

ՀԻՆ ՇՂԹԱՅԻ ՆՈՐ ՕՂԱԿԸ

­Հաս­կա­նա­լը դժվար չէ. ա­ռանց ներ­քին ու­շադ­րութ­յու­նը այլ ուղ­ղութ­յու­ննե­րով շե­ղե­լու, Էր­դո­ղան-Ա­լիեւ զույ­գի հետ այդ հան­դի­պում­նե­րը խոս­տա­նում էին այն­պի­սի մեծ աղ­մուկ ա­ռա­ջաց­նել, որ տա­կից դուրս գա­լը շատ դժվար կդառ­նար: Ա­ռա­վել եւս, երբ այդ հան­դի­պում­նե­րում, ինչ­պես ե­րե­ւում է, քննարկ­վում են թե­մա­ներ, ո­րոնք, մեղմ ա­սած, հա­յաս­տան­յան հան­րութ­յան կող­մից սվին­նե­րով կը­դուն­վեին, ե­թե հիմ­նա­կան ու­շադ­րութ­յան կետ­րո­նում մնա­յին: Գու­մա­րած, ա­մե­նօր­յա դար­ձած այս «բռնո­ցի­նե­րը», ի­հար­կե, ի­րենց հեր­թին են թու­լաց­նում ընդ­դի­մութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը՝ զանգ­վա­ծա­յին հա­կազ­դե­ցութ­յուն կազ­մա­կեր­պե­լու հար­ցում:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հաս­կա­նանք, թե այդ ո՞ւր է ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նը տա­նում Նի­կո­լը, որ ար­դեն ոչ մի մի­ջո­ցի ա­ռաջ կանգ չի առ­նում: Ան­գամ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, որ այս ա­մե­նը կպնե­լու է այն բո­լոր ա­րարք­նե­րին, ո­րոնք նա թույլ է տվել քա­ռօր­յա պա­տե­րազ­մի, Ար­ցա­խի հա­յա­թափ­ման, հա­յաս­տան­յան հո­ղե­րը թշնա­մուն հանձ­նե­լու եւ նման այլ գոր­ծըն­թաց­նե­րի ժա­մա­նակ: Ա­ռա­վել եւս, որ օ­րերս դա ուղ­ղա­կիո­րեն հաս­տա­տեց նաեւ Էր­դո­ղա­նը՝ հայ­տա­րա­րե­լով, թե՝ Թուր­քիան հետ­եւում է Եր­եւա­նի եւ Բաք­վի միջեւ խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի ա­ռա­ջըն­թա­ցին՝ սպա­սե­լով հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­մա­նը, ո­րը «կբա­վա­րա­րի Ադր­բե­ջա­նի օ­րի­նա­կան պա­հանջ­նե­րը»:

Ի­հար­կե, դե­տա­լա­յին տես­քով դեռ վերջ­նա­կա­նա­պես գնա­հա­տել է պետք, թե ինչ տե­ղի ու­նե­ցավ Ա­լիե­ւի, ա­սենք նաեւ Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պում­նե­րում: Սա­կայն ո­րո­շա­կի ընդ­հան­րա­կան դի­տար­կում­ներ այս պա­հին էլ կան: Այն, որ տեե­ւա­կան ժա­մա­նակ Նի­կո­լը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն Մոսկ­վա­յին հե­ռաց­նում էր հայ-ադր­բե­ջա­նաակն գոր­ծըն­թա­ցից, այդ թվում՝ ար­ցախ­յան, նաեւ զու­գա­հեռ թու­լաց­նում էր Մոսկ­վա­յի դիր­քե­րը բուն Հա­յաս­տա­նում՝ ա­րեւմտ­յան վեկ­տոր խա­ղար­կե­լով, հին պատ­մութ­յուն է: Բայց այն բա­նից հե­տո, երբ Ա­րեւ­մուտ­քում սկսվե­ցին «ներ­քին խմո­րում­ներ», ո­րոնց արդ­յուն­քում ԱՄՆ-ն դուրս ե­կավ նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թացն առն­վազն ա­ռա­ջին դեմ­քով ա­ռաջ տա­նո­ղի դե­րից, իսկ Մակ­րոնն «ա­ռա­ջին ջու­թա­կի» դե­րի հա­մար պար­զա­պես հա­մա­պա­տաս­խան քա­շա­յին կար­գը չու­նի, Նի­կո­լի հա­մար մնում էր եր­կու տար­բե­րակ՝ թուր­քա­կան կամ ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը: Ու Էր­դո­ղա­նին այ­ցե­լե­լը նաեւ Մոսկ­վա­յում այդ ըն­կա­լումն ա­ռա­ջաց­րեց՝ Նի­կո­լը նա­խա­պատ­վութ­յուն է տա­լիս Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յա­նը: Իսկ դա, ինչ­պես նաեւ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յունն է սկսել ա­ռանց թաքց­նե­լու խո­սել, Էր­դո­ղա­նի կող­մից հայտ է՝ ողջ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում հիմ­նա­կան դե­րա­կա­նա­րի ֆունկ­ցիան ստանձ­նե­լու՝ դուրս մղե­լով ինչ­պես ռուս­նե­րին, այն­պես էլ՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րին, ե­թե ան­գամ Վա­շինգ­տո­նում մտա­ծում են, թե կա­րող են խա­ղը փո­խել:

Իսկ ա­հա Ա­լիե­ւի հետ հան­դի­պու­մը Նի­կո­լի՝ Էր­դո­ղա­նին «խո­նարհ­ման գնա­լու» հե­տե­ւանքն է. կփոր­ձեն կենտ­րո­նա­նալ այն ա­մե­նի շուրջ, ին­չի մա­սին խոս­վել է Ս­տամ­բու­լում:

Ա­հա, երբ շրջան­ցում ենք դե­տալ­նե­րը (մի­ջանցք­ներ եւ նման բա­ներ), հենց սա է նի­կոլ­յան այս յո­թամ­յա գոր­ծու­նեութ­յան գլխա­վոր փաս­տը՝ Թուր­քիան հնա­րա­վո­րութ­յուն ստա­ցավ Հա­րա­վա­յին Կով­կա­սում թիվ 1 դե­րա­կա­տա­րութ­յան հա­մար ռեալ հայտ ներ­կա­յաց­նե­լու միան­գա­մայն ծան­րակ­շիռ հիմ­քեր: Այդ ի­րո­ղութ­յու­նը, ա­ռանց ներ­հա­յաս­տան­յան ներ­կա սրա­ցում­ների, ի­հար­կե կա­րող էր լուրջ պայթ­յուն ա­ռա­ջաց­նել՝ հար­վա­ծի տակ դնե­լով Նի­կո­լի այդ քայ­լե­րը: Բայց այս պա­հին ու­նենք այն, ինչ ու­նենք:

 ՆԻԿՈԼԸ ՏԱԼԻՍ Է, ԻՍԿ ԱԼԻԵՎԸ ԿՎԵՐՑՆԻ՞

Այս ի­րա­վի­ճա­կում ամ­բողջ հար­ցը ի­րա­կա­նում այլ հար­թութ­յու­նում է: Նի­կո­լը նոր չէ, որ պատ­րաս­տա­կա­մութ­յուն է հայտ­նել հա­յաս­տան­յան վեկ­տո­րը շրջել թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ, չնա­յած նախ­կի­նում այն քո­ղարկ­ված էր ա­րեւմտ­յա­նի ան­վան տակ: Բայց այն ժա­մա­նակ էլ էր հաս­կա­նա­լի. «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­ված թղթի ա­րեւմտ­յան տար­բե­րա­կը, ո­րը Նի­կո­լը միշտ էլ պատ­րաս­տա­կամ էր ստո­րագ­րել, իր տակ, ի­հար­կե, պա­րու­նա­կում էր Ա­րեւ­մուտ­քի կող­մից ո­րո­շա­կի վե­րահս­կո­ղութ­յուն, ա­սենք, Ս­յու­նի­քում: Բայց մեկ է՝ ե­թե, օ­րի­նակ, եր­կա­թու­ղին պետք է այդ սցե­նա­րով Ադր­բե­ջա­նից մտներ Մեղ­րի, ա­պա` Նա­խի­ջե­ւան եւ Թուր­քիա, ինչ էլ գրվեր թղթի վրա, ռեալ վե­րահս­կո­ղութ­յու­նը մնում էր Թուր­քիա­յին, թե­կու­զեւ` ՆԱՏՕ-ի ան­վան տակ: Հի­մա եւս ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան մա­սին ինչ-որ տար­բե­րակ­ներ փոր­ձում են դնել շրջա­նա­ռութ­յան մեջ: Թե իբր կա Թ­րամ­փի հստակ ծրա­գի­րը, որ Մեղ­րիի անց­ման պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը պետք է անց­նի ինչ-որ ա­մե­րիկ­յան «չե­զոք» ըն­կե­րութ­յան: Ե­թե ան­գամ այդ­պես է, մեկ է՝ դրա­նից ի­րա­կա­նում բան չի փոխ­վում. ԱՄՆ-ն հե­ռու է, իսկ Թուր­քիան՝ այդ ծրագ­րի ու­ղիղ շա­հա­ռուն է՝ ա­մեն պա­հի այդ գի­ծը բա­ցել-փա­կե­լու ռեալ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով հան­դերձ: Ու դրա­նից ան­մի­ջա­կա­նո­րեն բխում է նաեւ քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը, էլ չենք խո­սում Ս­յու­նի­քը ա­զե­րի­նե­րով լցնե­լու գա­ղա­փա­րի մա­սին, ո­րը թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­նում: Դա թույլ չտա­լու միակ ռեալ հե­ռան­կա­րը նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա Մեղ­րիի գծի գոր­ծար­կումն է՝ ռուս­նե­րի ներ­կա­յութ­յամբ ու ու­ժա­յին հա­մա­պա­տաս­խան պո­տենց­իա­լով հան­դերձ: Ու հենց դա է, որ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ձա­խո­ղեց Նի­կո­լը:

­Բայց ա­հա, այն ժա­մա­նակ հենց թուրք-ա­զե­րիա­կան տան­դեմն էր, որ չգնաց այդ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րե­լու ուղ­ղութ­յամբ, ինչ­քան էլ, որ այն հա­մա­ռո­րեն ա­ռաջ էր տա­նում Ֆ­րան­սիան, ա­պա մի պահ ան­գամ քա­ռա­կողմ հա­վաք կազ­մա­կեր­պե­ցին՝ Գեր­մա­նիա­յի մաս­նակ­ցութ­յամբ, հե­տո գործն­թացն իր անձ­նա­կան հսկո­ղութ­յան տակ վերց­րեց Բայ­դե­նի պետ­քար­տու­ղար Բ­լին­կե­նը: Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն հրա­ժար­վում էր ստո­րագ­րել, ո­րը հա­զիվ թե ա­ռանց Թուր­քիա­յի «դաբ­րո­յի» ար­վեր: Ի­մաս­տը սա է. Թուր­քիան հաս­կա­նում է, որ դա նշա­նա­կում է ու­ղիղ բա­խում Ռու­սաս­տա­նի հետ, ո­րին գնալ չցան­կա­ցավ:

Ու­րեմն, որ­քա­նո՞վ է ի­րա­վի­ճա­կը հի­մա փոխ­վել, երբ բա­նը հա­սավ ա­ռանց ո­րե­ւէ միջ­նոր­դի մաս­նակ­ցութ­յան՝ Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի այս ա­ռա­ջին հան­դիպ­մա­նը: Այ­սինքն, ինչ­պես վեր­ջերս նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, Էր­դո­ղանն այս պա­հին պատ­րա՞ստ է գնալ ռուս­նե­րի հետ այդ բախ­մա­նը:

Ի­հար­կե, ռուս­նե­րի հետ բախ­ման գնա­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին ազ­դակ կա­րե­լի է հա­մա­րել Ա­լիե­ւի վեր­ջին սուր հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րը: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ Էր­դո­ղա­նը շտա­պեց դրանք մեղ­մել: Մ­յուս կող­մից, քա­նիցս նշել ենք, որ Էր­դո­ղանն այլ միան­գա­մայն սուր խնդիր­ներ ու­նի, եւ դրանք ոչ մի տեղ չեն ան­հե­տա­ցել:

­Բայց կան նաեւ այլ հար­ցեր. իսկ մի­գու­ցե Ան­կա­րա­յում այն հա­մոզ­մոն­քի՞ն են, որ Մոսկ­վանն ինքն այս պա­հին չի գնա ո­րե­ւէ սրաց­ման, ան­գամ ե­թե «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ստեղծ­վի: Հե­տա­գա­յում մի­գու­ցե ռուս­նե­րը փոր­ձեն ի­րա­վի­ճակ փո­խել, ա­ռա­վել եւս, որ Նա­խի­ջե­ւա­նից Թու­քիա եր­կա­թու­ղու կա­ռուցու­մը տա­րի­ներ է պա­հան­ջե­լու, եւ այդ ժա­մա­նակ շատ բան կա­րող է փոխ­վել: Բայց դե հե­տո ի՞նչ կլի­նի, եւ Ան­կա­րան պատ­րա՞ստ է այդ հե­տո­յի հա­մար ռիս­կի գնալ: Ա­ռա­վել եւս, որ խոս­քը կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հա­մար պայ­քա­րի մա­սին է, եւ պար­տա­դիր չէ, որ դա վե­րած­վի ռուս-թուր­քա­կան նոր ռազ­մա­կան բախ­ման:

ԻՐԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ

Մ­յուս կող­մից, Ի­րա­նի ներ­կա դիր­քե­րը եւս կա­րող են Էր­դո­ղա­նի հա­մար «հար­մար պա­հի» տպա­վո­րութ­յուն ստեղ­ծել: Օ­րի­նակ, երբ Ի­րա­նի նա­խա­գա­հը վա­զում է Ս­տե­փա­նա­կեր­տում Ա­լիե­ւի հետ ող­ջա­գուր­վե­լու, այ­դտեղ հա­կա­հայ­կա­կան ուղղ­վա­ծութ­յան թղթեր է ստո­րագ­րում, ա­պա դա ար­դեն շատ բան է ակ­նար­կում: Ճիշտ է, Ի­րա­նում նաեւ Պե­զեշ­կիա­նի այդ քայ­լը ո­րո­շա­կի թե­ւե­րի կող­մից բուռն քննա­դա­տութ­յան են­թարկ­վեց, սա­կայն դա Էր­դո­ղա­նը կա­րող է նաեւ բա­րեն­պաստ ազ­դան­շան հա­մա­րել: Այ­սինքն, երբ նա­խա­գահն ինչ-որ քայլ է ա­նում, իշ­խա­նութ­յան թե­ւե­րից մե­կը սկսում է դա ծանր քննա­դա­տութ­յան են­թար­կել, մի մասն էլ՝ ինչ-որ ար­դա­րա­ցում­ներ են գտնում (օ­րի­նակ` Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պանն ինչ-որ բա­ցատ­րությ­ւուն­ներ տվեց, թե, գի­տեք, Պե­զեշ­կիա­նը ստո­րագ­րել է, բայց վե­րա­պա­հում­նե­րով), ա­պա դա նշա­նա­կում է, որ Ի­րա­նի իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում կա հա­յացք­նե­րի տար­բե­րութ­յուն, ոչ կայուն վի­ճակ, ո­րից կա­րե­լի է եւ պետք է օգտ­վել:

Ա­մեն դեպ­քում, օ­րերս Բայ­րա­մո­վը հեր­թա­կան ան­գամ հի­շեց­րեց, որ դեռ մնում է ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու հար­ցը, ո­րը անհ­րա­ժեշ­տութ­յուն է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հա­մար: Բանն այն է, որ ի սկզբա­նե, երբ Բա­քուն ցան­կա­նում է հեր­թա­կան ան­գամ ո­րե­ւէ բան չստո­րագ­րել, մեյ­դան է բե­րում Սահ­մա­նադ­րությ­ան թե­ման՝ հաս­կա­նա­լով, որ Նի­կո­լը Հա­յաս­տա­նում ում էլ բռնի, մեկ է, Սահ­մա­նադ­րությ­ուն փո­խե­լու հար­ցում լրջա­գույն խնդիր­ներ ու­նի: Բայց նաեւ բա­ցա­ռել պետք չէ, որ Բայ­րա­մո­վի այս նոր հայ­տա­րա­րութ­յու­նը ներ­քին լսա­րա­նի հա­մար է, թե, տե­սեք, պա­հան­ջե­ցինք, Նի­կո­լը ո­րոշ խոս­տում­ներ տվեց, բայց ո­րո­շել ենք գոր­ծը չկանգ­նեց­նել:

­Կարճ ա­սած, սպա­սենք Ա­բու Դա­բիի հան­դիպ­ման ռեալ արդ­յունք­նե­րին, հաշ­վի առ­նե­լով, որ նախ­նա­կան գնա­հա­տում­նե­րը, թեեւ եր­կա­կի սպա­սե­լիք­ներ են ա­ռա­ջաց­նում, բայց նաեւ ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­ված թուղ­թը, ո­րը «կբա­վա­րա­րի Ադր­բե­ջա­նի օ­րի­նա­կան պա­հանջ­նե­րը», տե­ղա­փոխ­վե­լու է ստո­րագր­ման փուլ: Ա­մեն դեպ­քում, Ա­լիեւ-Էր­դո­ղան զույ­գը եւս հաս­կա­նում է, որ ներ­կա «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հա­նը» եր­կար բաց չի մնա: Նի­կո­լն ա­միս­ներ անց մտնե­լու է ընտ­րա­կան փուլ, ո­րի ժա­մա­նակ, ան­կախ այս «բռնո­ցի­նե­րից», վե­րար­տադր­վե­լու հար­ցում լուրջ խնդիր­ներ կու­նե­նա, ա­ռա­վել եւս՝ ներ­կա մո­նո­պոլ վի­ճա­կով: Աշ­խարհն էլ շատ ա­րագ է փոխ­վում, եւ շա­տի հե­տե­ւից վա­զե­լով, կա­րող են նաեւ քի­չը կորց­նել:

Те;с наеу https://t.me/iravunk/54466 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել Կովկասում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված