Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Եթե ողջ հանրապետության տրանսպորտային շարժը կաթվածահար անելն ահաբեկչություն է, Նիկոլը վաղուց պետք է քրեորեն պատժված լիներ

Հրապարակախոսություն

Շարունակենք անդրադառնալ Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ս. թ. հունիսի 25-ի հաղորդագրությունում փայլատակող մտքի «գոհարներին»…

Դրանցից մեկի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն (Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը.- Ա. Հ.) եւ հանցավոր խմբի մյուս անդամները (Գալստանյանի կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները եւ այլ ղեկավարները.- Ա. Հ.) պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ, մասնավորապես՝ … տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր եւ բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձեւացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու…»:

Էլի չի գրված, թե ինչ, հավանաբար դարձյալ նկատի ունեն միջոցով, այսինքն՝ նշված բախումները կազմակերպելու միջոցով «կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը»: Բայց այդ դեպքում ի՞նչ է նշանակում «վթարների տձեւացում» -ը…

Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» նշված բառի բացատրության, «տձեւացում» բառը նշանակում է «տձեւանալը, տձեւացնելը», այսինքն՝ «տձեւ դառնալ», «տձեւ դարձնել»: Եվ, ուրեմն, ի՞նչ է նշանակում ավտոմեքենաների վթարների տձեւացում, «իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ» կազմակերպել: Սա ի՞նչ ցնդաբանություն, բարբաջանք է: Կարո՞ղ է ավտոմեքենաների վթարները գեղեցիկ են, բայց հիշյալ անձինք ցանկացել են կազմակերպել արտաքնապես նշված վթարների տձեւացում, «իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ»…  

Եվ ո՞վ կարող է հավատալ, թե տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր եւ բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների թեկուզ դիտավորյալ բախումներ կազմակերպելու միջոցով Հայաստանում հնարավոր է իշխանության զավթում կամ զավթման եղանակով իշխանության յուրացում: Ոչ թե տասնյակ, հարյուրավոր ավտոմեքենաների այդպիսի վթարներ էլ կազմակերպվեն, Նիկոլին եւ իր ոհմակին (չարախմբին) չեն հարկադրի իշխանությունը հանձնել:

Ավելին. առանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ այլոց կողմից կազմակերպելու էլ, Հայաստանում 24- 36 ժամվա ընթացքում (այս ժամանակահատվածը ՔԿ-ի հաղորդագրությունից է վերցված) տասնյակ ավտովթարներ են լինում: Ճիշտ է, դրանք բոլորը չէ, որ տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր եւ բանուկ փողոցներում, պողոտաներում են լինում, բայց եթե դրանց հավելենք հատկապես Նիկոլի իշխանության մեղքով ու վարած քաղաքականության արդյունքում տրանսպորտային միջոցներով հանցավոր կերպով գերբեռնված Երեւանի փողոցներում, պողոտաներում, այդ թվում՝ խոշոր եւ բանուկ, զանգվածային բնույթ ունեցող խցանումները, պատկերը կամբողջանա, այսինքն՝ կլինի ՔԿ-ի հաղորդագրությունում նկարագրված իրավիճակը:

Նույն հաղորդագրությունում նշված՝ խաչմերուկներում երթեւեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներն էլ Երեւանում երբեմն զանգվածային բնույթ ունեն: Գալստանյանը եւ մյուսները վերոնշյալ միջոցների գործադրմա՞մբ էին պլանավորել Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ՝ «նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը եւ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից»… Դե, եթե այդպես է, ապա նրանք առանց վերոնշյալ «ահաբեկչության» էլ, վաղուց արդեն հրաժարական տված պետք է լինեին:

Հարյուրավոր աշխատակիցներ ունեցող հսկայական Քննչական կոմիտեում, պարզվում է, տրամաբանությունից լրջորեն կաղում են: Ահա ՔԿ-ի ս. թ. հունիսի 25-ի հաղորդագրության վերնագիրը. ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Իսկ գուցե ղեկավարները եւ մասնակիցնե՞րը… Թե՞ մասնակիցներն են նախաձեռնել ու ղեկավարներին համոզել միանալ ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների պլանավորմանը…

Եթե ՔԿ-ում տրամաբանությունից չեն կաղում, ուրեմն՝ մոգոնելու եղանակով քրեական վարույթ նախաձեռնելու հապշտապ հրահանգ են ստացել, այլապես ուրիշ ի՞նչ հետեւության կարելի է հանգել…

Ըստ ՔԿ-ի նույն հաղորդագրության` Հայաստանում «իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ» (ընդգծումները՝ մերը): Այսինքն, ըստ ՔԿ-ի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու խմբին վերագրվող ահաբեկչությունը պետք է լիներ հիշյալ վտանգներով զուգորդված հրավտանգ արարքների կատարումը, դրանց թվում նաեւ՝ «տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը»:

Նախ ՔԿ-ում չեն կողմնորոշվել՝ տրանսպորտային միջոցները վնասելո՞վ, թե՞ դրանք այրելով, որովհետեւ տրանսպորտային միջոցների վնասումը հրավտանգ արարք չէ, առնվազն՝ բնավ պարտադիր չէ, որ լինի հրավտանգ արարք, մանավա՛նդ, որ ՔԿ-ի հաղորդագրությունից ակնհայտ է, որ խոսքը տրանսպորտային միջոցների դիտավորյալ բախումներ կազմակերպելու միջոցով դրանց վնասման մասին չէ, քանի որ մինչ այդ դրա մասին առանձին նշված է: Իսկ թե ի՞նչ եղանակով էր լինելու տրանսպորտային միջոցների վնասումը, ՔԿ-ի հաղորդագրությունում նշված չէ:

Երկրորդ. ողջ հանրապետության տրանսպորտային շարժը կաթվածահար անելը հրավտանգ արարք չէ եւ ոչ էլ ահաբեկչություն:

Եվ երրորդ. եթե ՔԿ-ում ողջ հանրապետության տրանսպորտային շարժը կաթվածահար անելն ահաբեկչություն են որակել, ապա քաղաքական պոռնիկ պետք է լինել 2018թ. ապրիլ- մայիսին ճիշտ նույն արարքի՝ ողջ Հայաստանի տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար այժմ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի բազմաթիվ անդամների նկատմամբ քրեական հետապնդում չնախաձեռնելու, դրանից հետո, դեռ նախկին Քրեական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում քրեական գործ չհարուցելու, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանք կիրառելու միջնորդությունը դատարան չներկայացնելու համար:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված