Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Խաչի ստվերում եւ «միջանցքային» սպառնալիքի ներքո

Վերլուծություն

Ցինիզմի, հակաքրիստոնեականության եւ բարոյալքման նոր սանդղակ բացվեց։ Պատկերացնու՞մ եք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հերթական խիստ լարված բանակցություններից ընդամենը ժամեր առաջ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում գրառումներ էր անում հոգեւորականների հասցեին՝ այս անգամ սաղմոս մեջբերելով եւ, կարծես թե, այլաբանական սպառնալիքներ տեղալով, թե՝ «դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եվ ամբողջ երամակը դարավանդից դիմեց դեպի ծով, ու ջրերի մեջ սատկեցին»:

Բայց սա դեռ ամենը չէ։ Քանի Նիկոլ Փաշինյանը ճիգեր է գործադրում վարկաբեկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իրավապահները ռեյդեր են իրականացնում ՀՅԴ-ականների տներում։ Խուզարկություններ, հարցաքննություններ, նոր բռնաճնշումներ։

Միաժամանակ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հեռացվում է աշխատանքից՝ միայն այն պատճառով, որ համարձակվել է ունենալ իր դիրքորոշումը բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման եւ Մայր Աթոռի դեմ սանձազերծված արշավի վերաբերյալ, ինչի մասին բարձրաձայնել էր «Իրավունք»-ի հետ զրույցում:

Համալսարանական աղբյուրների համաձայն` սա եղել է ուղիղ հրահանգ հենց Նիկոլ Փաշինյանից: Ի դեպ, այն, որ սա Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի հերթական արարն է, ցույց է տալիս նաեւ այն, որ ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի նույն օրը հարթակից ելույթ ունեցած ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը այդպիսի ծանուցում չի ստացել:

Սցենարը պարզ է՝ վախի մթնոլորտ ստեղծել, շեղել ուշադրությունը գլխավոր խնդրից։

Ո՞ՐՆ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԴԵՄ ԱՅՍ ՍԱՆՁԱՐՁԱԿ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Պատասխանը, ըստ ամենայնի, բարդ չէ։ Փաշինյանի իշխանությունն իր ողջ ապիկարությամբ կանգնած է պատմական հերթական խաչմերուկում՝ սպասարկելու թուրք-ադրբեջանական դաշինքի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները Հայաստանի տարածքով անցնող «միջանցքի» բացման տեսքով։ Իսկ դա նշանակում է՝ պետականության նահանջ, ինքնիշխանության վերջնական կորուստ եւ նոր՝ թաքնված, բայց ոչ պակաս նվաստացուցիչ կապիտուլյացիա։

Այս ամենին զուգահեռ, 2026թ. խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հաղթանակը ապահովելու համար անհրաժեշտ է կանխել ցանկացած իրական ընդդիմության ձեւավորում։ Դրա համար էլ սկսվել է «հատ-հատ» իզոլյացիայի մարտավարությունը։ Մի քանիսին՝ բանտ, մյուսներին՝ վարկաբեկում, մնացածին՝ վախեցում։ Բայց մի՞թե ժողովրդի դիմադրությունն այդքան հեշտ է ճնշել, երբ ռեժիմի իրական դեմքն այլեւս բացահայտված է։

Մեծ հույսեր է կապվում բարերար Սամվել Կարապետյանի առաջարկած «մեր ձեւով» պայքարի հետ, սակայն, ակնհայտ է, որ եթե խոսքը քաղաքական պրոցեսների մասին է, ապա այն պետք է լինի քաղաքական ուժերի հենքի վրա: Իսկ թե ո՞ր ուժերի, այս պահին բոլորովին չի ուրվագծվում: Համենայնդեպս, նախկին նիկոլական ու նախկին ՀՅԴ-ական գործիչներով, եթե այն պետք է տեղի ունենա, ինչպես ի աջակցություն Ս. Կարապետյանի երթի մեկնարկին եղած ելույթներն էին, դա արդեն ժողովուրդը տեսել է ու չի ոգեւորվել:

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ ԱՅՍ ԱՂԵՏԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Շատ պարզ բան։ Բայց պարզը երբեմն դառնում է ամենադժվարը։ Իրական, օրինական եւ արդյունավետ երեք կարճ քայլ է առաջարկում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.

ա) «Հայաստան» խմբակցությունը, մոռանալով իր ամբիցիաներն ու անցյալի հաշիվները, միանում է «Պատիվ ունեմ» խմբակցության անվստահության նախաձեռնությանը։

բ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրում է սեղանի շուրջ Հայաստանի նախկին նախագահներին և ազդեցիկ քաղաքական ուժերին։ Այո՛, բոլորին։ Որպեսզի վերադառնան պետականության պահպանման առաջնային պատասխանատվությանը։

գ) Եկեղեցու եւ միասնական ընդդիմության համատեղ կոչով ժողովուրդը դուրս է գալիս փողոց՝ ճնշում բանեցնելու ՔՊ-ական պատգամավորների վրա՝ մինչ իմպիչմենտի գործընթացի սկսելը։

Արդյո՞ք դժվար է։ Ո՛չ։ Բայց այստեղ է խնդիրը։ Դժվար չէ միայն այն դեպքում, երբ, ինչպես քաղաքագետն է նշում, ամբիցիաները դրվում են պետության շահերից ներքեւ։ Հակառակ դեպքում՝ կանգնած ենք փլուզման եզրին։ Եվ եթե որեւէ մեկը դեռ պատրանքներ ունի, ասենք ուղիղ՝ եթե այս ռեժիմը շարունակվի, ոչինչ չի մնալու՝ ո՛չ պետություն, ո՛չ ինքնություն։

Մինչդեռ երբ թվում էր, թե ահա վերջն է, էլ ի՞նչ պիտի լինի եկեղեցու զանգերից ու ահազանգերից հետո՝ տեսանք, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, այդ հնարավորությունն էլ օգտագործելու փոխարեն՝ խորհրդարանում ծեծկռտուքներ էին, փոխադարձ մեղադրանքներ ու զրո արդյունք: Իսկ հետեւանքը եղավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանավորումը: Տպավորություն է, որ այս տեմպերով ամբողջ «Հայաստան» խմբակցությունը հայտնվելու է կալանքի տակ, բայց քայլ չի անելու Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ՝ սպասելով 2026 թվականի ընտրություններին: Լավ է, որ ինչպես «Москва не резиновая», այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում տեղերն անսահնափակ չեն: Ի վերջո, լռեցնել բոլորին ինչ-որ փուլում հնարավոր չի լինելու:

ՉՈՐՍ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԼԻՐԻԿԱՅԻ

Իսկ նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը ստեղծված իրավիճակում առաջարկում է հետեւյալ լուծումը.

1. Բռնապետի դեմ կարելի է պայքարել միայն «միասնական ճակատով»։

2. Միասնական ճակատ ձեւավորելու համար անհրաժեշտ է «միասնական օրակարգ»:

3. Ռոբերտ Քոչարյանն այս պահին գործնականում խոչընդոտում է այդ օրակարգի ձեւավորմանը։

4. Իսկ Փաշինյանը, օգտվելով իրավիճակից, մեկ առ մեկ հեռացնում է ընդդիմադիրներին քաղաքական դաշտից։

Ըստ Մալյանի` ելքը ընդդիմադիր մի հատվածի դուրս գալն է Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակից։ Իրականացնել լայն քաղաքական համագործակցություն՝ առանց հեղինակային կուռքի գաղափարի։ Այլապես կշարունակեք պայքարը ոչ թե Փաշինյանի, այլ սեփական «հեղինակության» դեմ, մինչ երկիրը տրվում է թշնամուն։

Բայց, արի ու տես, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն անգամ այս իրավիճակում կոչ են անում համախմբվել իր շուրջը ու նեղանում, երբ Մալյանը հեգնում է: Առ այս պահը չի հերքվել, որ Քոչարյանը վերջին կես ամիսը անցկացնում է Հունաստանի Էգեյան ծովի ափին։ Լավ, համախմբվեն նրա շուրջ, բայց որտե՞ղ: «Քոչարյանը կուրսի՞ ա, որ սաղով ուզում ենք Հունաստանի իր տան բակում համախմբվենք։ Թե՞ ուզում ենք «սյուրպրիզ» անել»,- հարց է բարձրացնում Մալյանը։

Ինչեւէ, հասել ենք մի լրջագույն կետի, որտեղ հարցը լինելու է՝ «կամ-կամ»։ Կա՛մ մենք վերջապես դառնում ենք ժողովուրդ ու ազգ, կա՛մ այս խաղը վերջանում է՝ պետականության պարտությամբ։ Եվ ոչ ոք հետո չասի՝ չգիտեինք։ Բոլորը գիտեն։ Բոլորը լռում են։ Բայց լռությունը վաղուց արդեն հանցակցություն է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված