Չեմ հասկանում՝ ով և ինչպես է վարում նրա գործերը, Սպերցյանը սխալ մարդկանց է վստահել. Սելյուկ
Սպորտ
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը «РБ Спорт»-ի հետ զրույցում կիսվել է «Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին կարծիքով։
«Անկեղծ ասած՝ արդեն մի քիչ ծիծաղելի է քննարկել Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը Եվրոպա։ Նա պետք է դա աներ դեռ երկու տարի առաջ։ Չեմ հասկանում՝ ով և ինչպես է վարում նրա գործերը։ Սպերցյանը հրաշալի ֆուտբոլիստ է, բայց, կարծես թե, վստահել է ոչ ճիշտ մարդկանց։ Ամեն ինչ գնում է նրան, որ նա կարիերայի ավարտը կանցկացնի «Կրասնոդարում» կամ, մի պահ, կտեղափոխվի «Զենիթ»։ Ահա դա արդեն իրադարձություն կլինի», — նշել է Սելյուկ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
