Ցեմենտ, ավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր
ՊատահարԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Դավեյանը իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Կողաշրջման հետևանքով բեռնատարում բարձված ցեմենտը ու ավազը թափվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարը՝ Գ Շամշյանի
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

