Պետք չէ բաներ հորինել. Կանչելսկիսը` Սպերցյանի գործակալներին եվրոպական ակումբների հետաքրքրվածության լուրերի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը Legalbet-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության վերաբերյալ լուրերին ու հորինվածք անվանել դրանք.
«Եթե առաջարկ լիներ, Սպերցյանը, երևի, արդեն ուրիշ առաջնությունում կխաղար։ Ինչո՞ւ նրա գործակալները այսքան մրցաշրջաններում չկարողացան վաճառել նրան։ Եթե առաջարկ կա՝ հավաքում ես իրերդ ու շտապում ես կայարան։
Բավական է ինքներս մեզ խաբենք։ Եթե հետաքրքրություն կա՝ տեղափոխվեք, պետք չէ բաներ հորինել։ Երբ ինձ «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկ եղավ, միանգամից մեկնեցի։ Իրերս հավաքեցի ու վազեցի։ Ասում են՝ մի տեղից են ուզում, մի ուրիշ տեղից էլ… Եթե այդ գործակալները երեխաներ ունեն, ապա թող տուն գնան ու հեքիաթներ կարդան իրենց երեխաներին», — ասել է Կանչելսկիսը Legalbet-ի թղթակից Անդրեյ Կոլոսովին։
