Վարազդատ Հարոյանը տեղափոխել է եվրոպական ակումբ
ՍպորտՀայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել Հունգարիայի Բարձրագույն խմբի նորեկ «Կազինբարցիկա» թիմի հետ։ 32-ամյա կենտրոնական պաշտպանի նախորդ թիմը «Փյունիկն» էր։
Վարազդատ Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։
2021-22 թթ. Վարազդատ Հարոյանը ելույթ է ունեցել իսպանական «Կադիսում», որտեղ անցկացրած 17 խաղում խփել է 1 գոլ՝ դառնալով Իսպանիայի Լա Լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը։ Նա հանդես է եկել նաեւ չինական «Ցինդաո Վեսթ Քոսթում»։
