Անգլիական ակումբը փորձել է ձեռք բերել Սպերցյանի տրանսֆերը
ՍպորտԱնգլիական «Սաութհեմփթոնը» փորձել է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ինսայդեր Հայկ Հովհաննիսյանը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի ցանկացել կարիերան շարունակել Չեմպիոնշիփում։
Անգլիական ակումբը պատրաստ է եղել «Կրասնոդարին» մեծ գումար վճարելուն, սակայն Սպերցյանը դեմ է եղել բանակցությունների մեկնարկին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
