Ինչ հարցով Սերբիան կօգնի Ուկրաինային
ՄիջազգայինՍերբիան պատրաստ է օգնել Ուկրաինայի վերականգնմանը և ընդունել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Այս մասին ասվում է արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հանրապետության կառավարության կայքում։
«Մեզ համար շատ կարևոր է հիշել, որ Ուկրաինան նաև օգնեց մեզ վերականգնել մեր էներգետիկ ցանցը 1999 թվականին մեր երկրի դեմ ռմբակոծություններից և ագրեսիայից հետո», - հայտարարել Է նախարարը:
Նշվում է՝ Ջուրիչը նաև փոխանցել Է Սերբիայի պատրաստակամությունը՝ անցկացնելու հանրային, մասնավոր, ոչ պաշտոնական և ցանկացած այլ բանակցություններ, որոնք կարող են նպաստել հակամարտության կարգավորմանը:
