Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Պետք չէ ո՛չ սուլթանի մատանին պաչել, ո՛չ էլ` ոտքերը. Բեկ-Գասպարենց

Մշակութային

Բարերար Սամվել Կարապետյանին կալանք սահմանելու առաջին ատյանի որոշումից անմիջապես հետո՝ փաստաբանները դիմել էին Վերաքննիչ դատարան, բայց դիմումը հետ էին վերցրել՝ հայտարարելով, թե չեն վստահում դատավոր Արմեն Դանիելյանին: Վերջինս, սակայն, անտեսելով այդ դիմումը, նիստ էր նշանակել ու գրավոր քննել բողոքը՝ որոշում կայացնելով կալանքի տակ թողնել Սամվել Կարապետյանին:

Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի` երթի էին դուրս եկել հազարավոր քաղաքացիներ, համախոհներ, հոգեւորականներ եւ մշակույթի գործիչներ, որոնց շարքերում էր դերասան, ռեժիսոր ԶՈՀՐԱԲ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԸ: Ըստ Բեկ-Գասպարենցի, այս իշխանությունները միայն իրենց շահով են շարժվում:

— Այս պետության կողմից այսօր ոչինչ ազգային չեմ տեսնում: Եկեք ավելի անկեղծ լինենք՝ պետք չէ ո՛չ սուլթանի մատանին պաչել, ո՛չ էլ` սուլթանի ոտքը։ Եկեք լինենք ազգային եւ հասկանանք՝ որն է մեր շահը։ Այսօր սուլթանի մատանին հաստատ մեր շահը չէ, ոչ էլ ոտքերը պաչելը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ