Ինչու է ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատել «Աթենք» ՍՊԸ–ին
ՏնտեսությունՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԱԹԵՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
«ԱԹԵՆՔ» ՍՊԸ–ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության պահանջները բավարարելու համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլրդ դրամի ներդրում հումքի, սարքավորումների ձեռքբերման և նոր գործարանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․3 մլրդ դրամ։
ՀԳ․ թե ինչով է պայմանավորված վերոնշյալ ընկերության նկատմամբ նման արտոնյալ վերաբերմունքը դեռ հայտնի չէ, հավանաբար իշխանության «հավերին քշա» չեն ասել։ Նման խտրական մոտեցումը կբերի մսամթերքի շուկայում մենաշնորի եվ շատ տնտեսվարողներ կփակեն իրենց արտադրամասերը։

