Կոնֆերենցիաների լիգա. Պայքարի մեջ են մտնում «Ուրարտուն» և «Փյունիկը»
ՍպորտՀուլիսի 10-ին մեկնարկում է եվրագավաթների 2025/26 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի՝ 5-րդ խաղարկությունը: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանը կներկայացնեն «Ուրարտուն» և «Փյունիկը»:
Առաջինը կտեսնենք «Ուրարտուի» դիմակայությունը, որը սեփական դաշտում ժամը 20:30-ին կհյուրընկալի բելառուսական «Նեմանին»: Իսկ ժամը 23:00-ին Սան Մարինոյում խաղադաշտ դուրս կգան «Փյունիկի» ֆուտբոլիստները, որոնք կմրցեն «Տրե Ֆիորի» թիմի հետ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
