Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Փաստ». Իշխանության վախերը սկսել են վերածվել ռեպրեսիաների

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում աճող վախերն ու անվստահությունը սկսել են վերածվել քաղաքական հետապնդումների նոր ալիքի։ Նիկոլ Փաշինյանը, զգալով, որ օրեցօր կորցնում է վերահսկողությունը, անցել է «հին, բարի» մեթոդներին՝ ճնշումներ, քրեական գործեր, խուզարկություններ և այլն։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը օրերս փակ քննարկման ժամանակ հանձնարարել է իրավապահներին՝ ակտիվացնել իր իշխանության դեմ հանդես եկող շրջանակների նկատմամբ վարվող ռեպրեսիաները և նոր գործեր հարուցել՝ հատկապես շեշտելով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին և «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։

Մասնավորապես, Արշակ Կարապետյանի դեմ, որը վերջին շրջանում հանդես է գալիս առավել կոշտ հայտարարություններով, Փաշինյանը հանձնարարել է նախաձեռնել նոր քրեական վարույթներ։ Ըստ շրջանառվող տեղեկության, իրավապահ մարմիններին հանձնարարվել է «կարել նոր գործեր»՝ հիմնվելով ոչ միայն նրա նախկին պաշտոնավարման շրջանի վրա, այլև քաղաքական և հրապարակային ակտիվության դրվագների, կոշտ հայտարարությունների հիմքով այլ վարույթներ նախաձեռնել։

Երբ պետական ինստիտուտներն իրենց հիմնական գործառույթները թողած՝ քաղաքական իշխանության համար դառնում են վախեցնելու միջոց, իսկ արդարադատությունը՝ հաշվեհարդարի գործիք, ստացվում է, որ գործ ունենք ոչ թե իշխանության, այլ պետությունը ռեպրեսիվ մեքենայի վերածած խմբավորման հետ։ Բայց պատմությունն արդեն ցույց է տվել՝ այսպես երկար շարունակվել չի կարող։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ