Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

«Նոայի» ֆուտբոլիստներից երկուսի աշխատավարձը հավասար է մեր թիմի ամբողջ բյուջեին. Նենադ Լալատովիչ

Սպորտ

 

«Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Նենադ Լալատովիչը «Նոայից» կրած պարտությունից հետո ամփոփել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը։

«Շնորհավորում եմ երկու թիմերին: Կարծում եմ՝ մենք արժանի չէինք պարտության: Մրցակիցը մեկ հարված ուղղեց դարպասին և գոլ խփեց մեր սխալի պատճառով: Առաջին խաղակեսում մենք ունեինք 100 տոկոսանոց գոլային պահ: Եթե խփեինք, խաղի ընթացքը կփոխվեր, ավելի շատ տարածք կունենայինք, իսկ նրանք ստիպված կլինեին առաջ գնալ: 

«Նոայի» խաղացողները որակյալ են, նրանցից երկուսի աշխատավարձը հավասար է մեր թիմի ամբողջ բյուջեին:

Ամեն ինչ կորոշվի Պոդգորիցայում, որտեղ «Նոայի» համար շատ ավելի դժվար կլինի: Նույնիսկ 0:0-ի դեպքում տանը պետք է գոլ խփեինք:

Հաջորդ փուլ անցնելը սենսացիա կլինի՝ հաշվի առնելով «Նոայի» բյուջեն և խաղացողների աշխատավարձերը: Եթե մենք նման բյուջե ունենայինք, ամեն տարի Չեմպիոնների լիգայում կլինեինք: Կոչ եմ անում երկրպագուներին լցնել տրիբունաները և ցույց տալ, թե ինչպես են սիրում Պոդգորիցան ու Չեռնոգորիան», — Լալատովիչի խոսքն է մեջբերում Vijesti.me-ն։

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ