Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

ԵՐԲ ԿԱՎԱՐՏՎԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վերլուծություն

Այս­պի­սով, հա­րավ­կով­կաս­յան ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=317772&l=am) գա­լիս են նո­րից ու նո­րից հու­շե­լու այն մա­սին, որ ռուս­ներին փոր­ձում են ա­մեն կերպ պա­հել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեջ, ո­րին զու­գա­հեռ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ են փոր­ձում միան­գա­մայն կոնկ­րետ հար­ցեր լու­ծել: Թե­րեւս այն հաշ­վար­կով, որ վա­խե­նա­լով երկ­րորդ ճա­կա­տից, Մոսկ­վան ստիպ­ված կլի­նի եր­կու­սից մե­կը զի­ջել՝ ուկ­րաի­նա­կան, կամ կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը: Միայն թե եր­կու ուղ­ղութ­յունն էլ Մոսկ­վա­յի հա­մար կեն­սա­կան է, եւ, ինչ­պես նաեւ պատ­մութ­յունն է հու­շում, Ռու­սաս­տա­նը գնա­ցել է կով­կաս­յան երկ­րորդ ճա­կա­տին՝ հրա­ժար­վե­լով ռազ­մա­վա­րա­կան բնույ­թի զի­ջում­նե­րից: Ա­սենք, գո­նե դա­տե­լով Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի օ­րի­նա­կից, Թուր­քիան եւս հաս­կա­նում է, որ նման կով­կաս­յան հար­թա­կում ռուս­նե­րի հետ բախ­ման գնա­լը, ե­թե չկան 100 տո­կո­սա­նոց ե­րաշ­խիք­ներ, իր հա­մար եւս ցան­կա­լի սցե­նար չէ, եւ այդ կուր­սը նաեւ ներ­կա­յումս է զգաց­վում:

Ա­մեն դեպ­քում, ի­րո­ղութ­յունն այն է, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը քա­նի դեռ կա, կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ վտան­գը պահ­պան­վում է: Այս­պի­սով, կա՞ մո­տա­կա ժա­մա­նակ­ներս ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­վար­տե­լու հնա­րա­վո­րութ­յուն, ին­չի մա­սին ժա­մա­նա­կին ճոխ հայ­տա­րա­րութ­յուն­ներ էր հնչեց­նում Թ­րամ­փը: Ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից  ի­րա­վի­ճա­կը մնում է նույ­նը: Այն է՝ ռուս­նե­րը հար­ձակ­վում են ողջ ճա­կա­տով մեկ, պար­բե­րա­բար հայ­տա­րար­վում են տար­բեր մեծ ու փոքր բնա­կա­վայ­րե­րի գրավ­ման մա­սին: Բայց ա­ռա­ջըն­թա­ցի դի­նա­մի­կան ա­ռանձ­նա­պես մեծ չէ. ռուս­նե­րի ա­ռաջ­խա­ղա­ցումն ամ­սա­կան կտրված­քով մի քա­նի հար­յուր քկմ­-ի կար­գի է, տա­րե­կան դառ­նում է մի քա­նի հա­զար: Ուկ­րաի­նա­յի մա­կե­րեսն էլ ներ­կա դրութ­յամբ մի 500 հա­զար քկմ­-ի կար­գի է, եւ ներ­կա տեմ­պե­րով դեռ քա­նի տա­րի է պետք Կիե­ւին կա­պի­տուլ­յա­ցիա պար­տադ­րե­լու հա­մար, այս թվե­րից կա­րե­լի է հաշ­վել: Թեեւ մյուս կող­մից էլ, ներ­կա պա­հին Ուկ­րաի­նան կորց­նում է բա­նա­կը. մեծ թվով զո­հեր եւ վի­րա­վոր­ներ, ամ­սա­կան մոտ 20 հա­զա­րի կար­գի դա­սա­լիք եւ այլն: Այ­սինքն, կա­րող է բա­նը հաս­նել այն կրի­տի­կա­կան պա­հին, որ ու­ժե­րի պա­կա­սը հան­գեց­նի ամ­բող­ջա­կան ճա­կատ­նե­րի փլուզ­ման, եւ ռու­սա­կան հար­ձակ­ման տեմ­պերն էլ բազ­մա­պատկ­վեն: Նաեւ, ռուս­նե­րի մոտ նա­խանշ­վում են մի շարք մասշ­տա­բա­յին օ­պե­րա­ցիա­ներ, ո­րոնք եւս կա­րող են ներ­կա­յիս «սո­ղա­ցող» տեմ­պե­րը փո­խել: Բայց այս ա­մե­նը ե՞րբ տե­ղի կու­նե­նա, ա՞յս տա­րի, գա­լի՞ք. այս­տեղ եւս ա­նո­րո­շութ­յուն­ներ են:

Ա­նո­րո­շութ­յուն­ներ են նաեւ քա­ղա­քա­կան լուծ­ման ուղ­ղութ­յամբ: Այն, որ Թ­րամփն այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում (չի ցան­կա­նում) հաս­նել իր «24 –ժա­մում» խա­ղա­ղութ­յա­նը, փաստ է: Կիե­ւին խա­ղա­ղութ­յուն պար­տադ­րե­լու նրա փոր­ձե­րը չաշ­խա­տե­ցին կամ գո­նե դեռ չեն աշ­խա­տում: Լու­ծում կա­րող էր դառ­նալ Ուկ­րաի­նա­յին ա­մե­րիկ­յան զեն­քից կտրե­լը, ո­րը կա­րող է հաշ­ված ա­միս­ներ անց միան­գա­մայն այլ ի­րո­ղութ­յուն ստեղ­ծել: Բայց այս­տեղ եւս միայն հա­կա­սա­կան ազ­դակ­ներ են գա­լիս: Օ­րերս հայ­տա­րար­վեց, որ մի շարք զի­նա­տե­սակ­նե­րի մա­տա­կա­րա­րու­մը կանգ­նեց­ված է: Բայց ա­հա նա­խօ­րե­ին Թ­րամփն այլ հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց, թե՝ ա­վե­լի շատ զենք կտա: Մի փոքր անց էլ՝ թե կմա­տա­կա­րա­րի այն­քան, որ­քան ի զո­րու է՝ ել­նե­լով ա­մե­րիկ­յան զի­նա­պա­հեստ­նե­րի դա­տարկ­ման ա­րա­գութ­յու­նից: Օ­րի­նակ, որ այս պա­հին պատ­րաստ է մի 10 «Պետ­րիո­տի» հրթիռ տալ, ո­րը, ի­հար­կե, լուրջ թիվ չէ:

­Մի խոս­քով, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ դի­վա­նա­գի­տա­կան ուղ­ղութ­յամբ ինչ-որ խոր­քա­յին գոր­ծըն­թաց­ներ, ա­վե­լի ճիշտ՝ ծայ­րա­հեղ սուր պայ­քար կա: Բայց նո­րից նույն ա­նո­րո­շութ­յուն­ներն են, ինչ ռազ­մա­կան ուղ­ղութ­յամբ. հե­ռան­կար­նե­րը կան, միայն թե դրանք երբ հասց­նեն ի­րա­կան խա­ղա­ղութ­յան, շա­բաթ­ներ, ա­միս­ներ կամ դեռ մեկ-եր­կու տա­րուց, ոչ մի հստակ պատ­կեր:

­Կարճ ա­սած, ե­թե ռուս­նե­րը մտա­ծում են հնա­րա­վո­րինս շուտ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու մա­սին, ինչ-որ սկզբուն­քա­յին փո­փո­խութ­յուն­նե­րի պետք է գնան: Դ­րա նախ­նա­կան քայ­լե­րը տե­սա­նե­լի են: Այդ թվում՝ ՊՆ-ի, ԳՇ-ի մա­կար­դա­կով մի շարք բարձ­րաս­տի­ճան գե­նե­րալ­նե­րի կա­լա­նա­վոր­ման տես­քով, ո­րոն­ցից մի քա­նիսն ար­դեն ստա­ցել են բարձր պատ­ժա­ժամ­կետ­ներ: Ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է նաեւ ռազմա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան զար­գա­ցում-ար­դիա­կա­նա­ցու­մը, եւ ար­դեն նույ­նիսկ եվ­րո­պա­ցի­ներն են խոս­տո­վա­նում, որ ռուս­ներն ար­տադ­րում են 3-4 ան­գամ ա­վե­լի շատ զենք-զի­նամ­թերք, քան ողջ Եվ­րո­պան: Այդ ա­մենը եր­կա­րաժամ­կետ կտրված­քով օգ­տա­կար է: Բայց ա­րագ հա­ջո­ղութ­յուն­նե­րի հա­մար այլ բան է պետք փո­խել՝ պա­տե­րազ­մե­լու տրա­մա­բա­նութ­յու­նը: Այս­տեղ էլ ո­րո­շա­կի զար­գա­ցում­ներ կան, բայց քա­նի դեռ ա­ռան­ձին բնա­կա­վայ­րե­րի փո­խա­րեն, ի­րա­վի­ճա­կը չի ան­ցել ամ­բող­ջա­կան մար­զե­րի մա­կար­դա­կով օ­պե­րա­ցիա­նե­րի հար­թութ­յուն, է­լի հար­ցեր կմնան:

Այս­պի­սով, ե՞րբ կա­վարտ­վի պա­տե­րազ­մը՝ դա պար­զա­պես դեռ տե­սա­նե­լի չէ: Ըստ այդմ էլ նաեւ նման լար­վա­ծութ­յու­նը մնում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված