Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

ԱԼԻԵՎԻՆ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՍՏԻՊԵԼ՝ ԳՆԱԼ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Միջազգային

Ն­կա­տե­լի է, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի սրա­ցում­նե­րի հար­ցում ո­րո­շա­կի պաու­զա­յին վի­ճակ է ա­ռա­ջա­ցել: Ա­մեն դեպ­քում, ե­թե թեժ փու­լում ա­մեն պա­հի լսվում էր սրան-նրան բռնե­լու, տար­բեր այլ հար­ված­նե­րի մա­սին, ա­պա ներ­կա պա­հին դա գո­նե տե­սա­նե­լի չէ կամ գրե­թե կանգ­նեց­ված է:

ԷՐԴՈՂԱՆԸ ՇՏԱՊԵՑ «ՍԱՌԵՑՆԵԼ» «ՓՈՔՐ ԵՂԲՈՐԸ»

­Թե ինչ շրջա­դարձ է, տե­սա­նե­լի մա­սով, կար­ծես թե հե­տեւ­յալն է: Էր­դո­ղա­նը շատ ա­րագ հան­դի­պեց Ա­լիե­ւին, ա­պա հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց, թե գի­տեք, Հեյ­դա­րո­վի­չը չի ու­զում սրա­ցում­ներ ռուս­նե­րի հետ: Բայց նաեւ շատ հե­ռուն տա­նող միտք հնչեց­նե­լով. «Մենք կշա­րու­նա­կենք ա­ջակ­ցել այս խնդի­րը լու­ծե­լու հա­մար անհ­րա­ժեշտ կա­ռու­ցո­ղա­կան քայ­լե­րին (ռուս-ադր­բե­ջա­նա­կան- հեղ.): Մեր ա­ռաջ­նա­հեր­թութ­յունն է խու­սա­փել հան­կար­ծա­կի սրա­ցում­նե­րից, ո­րոնք կխա­թա­րեն դժվա­րութ­յամբ ձեռք բեր­ված կա­յու­նութ­յու­նը այն տա­րա­ծաշր­ջա­նում, ո­րը բա­վա­կա­նա­չափ պա­տե­րազմ­ներ եւ հա­կա­մար­տութ­յուն­ներ է տե­սել: Կով­կասն այլեւս համ­բե­րութ­յուն չու­նի եւս մեկ հա­կա­մար­տութ­յան դի­մա­նա­լու»:

­Թե ինչ պա­տե­րազմ­նե­րի եւ հա­կա­մար­տութ­յուն­նե­րի մա­սին է նա խո­սում՝ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մարտութ­յան հա­մա­տեքս­տում, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, շա­րու­նա­կենք նա­խորդ միտ­քը. Էր­դո­ղա­նից հե­տո հան­դես ե­կավ նաեւ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նակ Պես­կո­վը՝ իր հեր­թին հայ­տա­րա­րե­լով. «Ռու­սաս­տա­նը ցան­կա­նում է մնալ Ադր­բե­ջա­նի հետ որ­պես մոտ գոր­ծըն­կեր ու դաշ­նա­կից, եւ տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը պետք է լուծ­վեն կա­ռու­ցո­ղա­կան ճա­նա­պար­հով»: Ու այս ա­մե­նից հե­տո սրա­ցում­նե­րի մա­կար­դա­կը սկսեց նվա­զել:

Այս­պի­սով, տպա­վո­րութ­յու­նը սա է. Էր­դո­ղա­նը շատ­պեց հան­դի­պել Ա­լիե­ւին, թե այս ո՞ւր ես գնում, պետք չէ: Ա­լիեւն էլ, թե­րեւս, հա­մա­ձայն­եց «մեծ եղ­բոր» հետ, հե­տե­ւեց Էր­դո­ղա­նի հաշտութ­յան կամ ա­վե­լի շուտ՝ հրա­դա­դա­րի ա­ռա­ջար­կը, ո­րը Մոսկ­վան ըն­դու­նեց: Բայց ե­թե հենց այս տար­բե­րակն է, որն ա­մե­նա­հա­վա­նա­կա­նի տպա­վո­րութ­յուն է թող­նում, այլ հարց է ծա­գում. իսկ ի՞նչ է, Էր­դո­ղա­նը տեղ­յակ չէ՞ր, որ «փոքր եղ­բայ­րը» նման սրա­ցում­նե­րի է պատ­րաստ­վում գնալ: Ե­թե պետք էր նրան կանգ­նեց­նել, ին­չո՞ւ կան­խավ չէր ա­նում: Ա­ռա­վել եւս, որ սկսած ան­ցած տա­րե­վեր­ջին Ա­լիե­ւը պար­բե­րա­բար սրում է Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, այսինքն, Էր­դո­ղա­նը պետք է պատ­րաստ լի­ներ, որ նման մի բան է­լի է լի­նե­լու, եւ ե­թե իր հա­մար ան­ցան­կա­լի են նման զար­գա­ցում­նե­րը, էն գլխից նրա գլխին «խելք ու խրատ» կար­դար: Այս հար­ցադ­րումն ու­նի սահ­մա­նա­փակ հնա­րա­վոր պա­տաս­խան­ներ: Նախ, որ Ա­լիե­ւը հարկ չի հա­մա­րում Էր­դո­ղա­նին նա­խա­պես իր ծրագ­րե­րը պատ­մել եւ նրան պար­զա­պես փաս­տի ա­ռաջ է կանգ­նեց­նում: Բայց այս­տեղ տրա­մա­բա­նութ­յու­նը թույլ է. Ա­լիե­ւը հանդգ­նում է ռուս­նե­րի հետ «քյալ­լա տալ»` բա­ցա­ռա­պես թի­կուն­քին զգա­լով Թուր­քիա­յի դե­րը: Էլ չա­սած, որ Էր­դո­ղա­նը շատ ծան­րակ­շիռ ներ­կա­յաց­վա­ծութ­յուն ու­նի Ադր­բե­ջա­նում, այդ թվում՝ բա­նա­կա­յին ստո­րին եւ ա­մե­նա­վե­րին կա­ռույց­նե­րում: Այ­սինքն, քիչ հա­վա­նա­կան է, որ Ա­լիե­ւը կա­րող էր Էր­դո­ղա­նի աչ­քից հե­ռու տա­րաբ­նույթ ա­վանտ­յու­րա­նե­րի գնալ, ա­վե­լին, ան­գամ դրա ի­մաս­տը չու­ներ, ե­թե գի­տեր, որ Էր­դո­ղա­նը կգա եւ կկանգնեց­նի:

Երկ­րորդ տար­բե­րա­կը, որ Էր­դո­ղա­նը ա­մեն ան­գամ Ա­լիե­ւին թույլ է տա­լիս նման սրա­ցում­նե­րի գնալ, որ հե­տո «խա­ղա­ղությ­ան ա­ղավ­նու» դի­մակ հագ­նի եւ Մոսկ­վա­յից ինչ-որ օ­գուտ փոր­ձի ստա­նալ: Այս վար­կա­ծը եւս դժվար է շատ լուրջ հա­մա­րե­լը:

­Վեր­ջա­պես, որ Ա­լիե­ւը կա­րող է գոր­ծել այլ ազ­դե­ցութ­յուն­նե­րի ներ­քո, մի­գու­ցե նույ­նիսկ «ու­զած-չու­զած» տար­բե­րա­կով՝ ի­մա­նա­լով, որ Էր­դո­ղա­նը դա լավ չի ըն­դու­նի: Այ, այս վար­կա­ծի վրա ար­դեն կա­րե­լի է կենտ­րո­նա­նալ:

ԻՆՉՔԱՆՈ՞Վ Է ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Ի­րա­կանում կա նաեւ այն հար­ցը, թե արդ­յոք Ա­լիե­ւին պե՞տք է պար­բե­րա­բար այս­չափ սրել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:  Ինչ-որ ա­ռանձ­նա­կի օ­գուտ նա կար­ծես թե դրա­նից դեռ չի ստա­ցել: Մինչ­դեռ առ­կա, ա­ռա­վել եւս՝ հնա­րա­վոր խնդիր­նե­րի ցան­կը շատ մեծ է: Սկ­սած նրա­նից, որ ռուս­նե­րը ու­ղիղ հար­ված­ներ են հասց­նում Ռու­սաս­տա­նում ա­զե­րիա­կան բիզ­նե­սին եւ շատ ա­վե­լի մեծ ուժգ­նութ­յան կա­րող են դրանք հասց­նել: Մինչ­դեռ խոս­քը շատ մեծ բիզ­նես­նե­րի մա­սին է, հսկա­յա­ծա­վալ հոս­քե­րի, ո­րոնց զգա­լի մա­սը, ի դեպ, հանգր­վա­նում է ան­ձամբ Ա­լիե­ւի, նրա մեր­ձա­վոր­նե­րի, մեր­ձա­կա կլա­նի գրպան­նե­րում: Վեր­ջա­պես, ե­թե բա­նը հաս­նի ծայ­րա­հեղ թե­ժա­ցում­նե­րի, ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ մի գե­ղե­ցիկ լու­սա­բա­ցի Ա­լիե­ւը հենց իր պա­տու­հան­նե­րի տակ չի տես­նի ռուս­նե­րի կասպ­յան նա­վա­տոր­մը: Այն դեպ­քում, երբ, հի­շեց­նենք, այդ նա­վա­տորմն ու ռուս­նե­րի մերձ­կասպ­յան տե­ղա­կայ­ման ա­վիա­ցիան ի զո­րու են գերճշգ­րիտ հար­ված­ներ հասց­նել ընդ­հուպ՝ Ուկ­րաի­նա­յի ա­րեւմտ­յան հատ­ված­նե­րին: Ի­հար­կե, կա­րե­լի է խո­սել տար­բեր «թյուր­քա­կան» ու նման այլ մե­գած­րագ­րե­րից, ո­րոնք, մի­գու­ցե, Հեյ­դա­րո­վի­չի հա­մար շա­հագրգ­ռող գոր­ծոն­ներ են: Բայց մեկ է, այդ ա­մե­նից աշ­խար­հագ­րութ­յու­նը չի փոխ­վում. Ադր­բե­ջա­նի ա­մեն մի կետ, այդ թվում՝ նավ­թա­գա­զա­յին ողջ հա­մա­կար­գը, Մոսկ­վա­յի հա­մար միան­գա­մայն խո­ցե­լի է:

­Բայց ե­թե Մոսկ­վա­յի հետ թշնա­մութ­յունն Ա­լիե­ւին ձեռն­տու չէ, ա­պա կմնա այն տար­բե­րա­կը, որ նա նման սրա­ցում­նե­րի գնում է այլ ազ­դե­ցութ­յուն­նե­րով, կրկնենք, հնա­րա­վոր է ա­կա­մա: Եվ այս դեպ­քում ա­ռաջ է գա­լիս այլ հարց. իսկ Ա­լիե­ւը որ­քա­նո՞վ է վե­րահս­կում սե­փա­կան եր­կի­րը: Սա մեր­կա­պա­րա­նոց հարց չէ, հաշ­վի առ­նե­լով, որ Ադր­բե­ջա­նում պարզ տե­սա­նե­լի են մի շարք ար­տա­քին ու­ժեր, ո­րոնք ու­նեն բա­վա­կա­նին լուրջ վե­րահս­կո­ղութ­յուն: Բ­րի­տա­նիա­յի վե­րահս­կո­ղութ­յու­նը տա­րած­վում է ադր­բե­ջա­նա­կան նավ­թա­գա­զա­յին հա­մա­կար­գում, այն է՝ տնտե­սութ­յու­նում եւ ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գում: Ընդ ո­րում, Ա­լիե­ւի եւ նրա կլա­նի ար­տա­քին ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի մի հսկա­յա­կան մա­սը եւս վե­րահս­կե­լի են, այն է՝ բրի­տա­նա­ցի­նե­րը ցան­կա­ցած պա­հի կա­րող են դրանք սա­ռեց­նել, ար­գե­լա­փա­կել, ի­րեն­ցով ա­նել եւ այլն: Գու­մա­րած գրան­տա­կեր ՀԿ-­ներ, լրատ­վա­մի­ջոց­ներ, հան­րա­յին կար­ծի­քի ո­րո­շա­կի վե­րահս­կո­ղութ­յուն:

Ոչ պա­կաս ծան­րակ­շիռ է նաեւ Իս­րա­յե­լի դիր­քերն Ադր­բե­ջա­նում: Մի կող­մից, Բ­րի­տա­նիան էլ պա­կաս Իս­րա­յել չէ: Մ­յուս կող­մից, ու­ղիղ իս­րա­յե­լա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը գոր­ծում է ինչ­պես ադր­բե­ջա­նա­կան անվ­տան­գա­յին, ի­րա­վա­պահ հա­մա­կար­գե­րում, այն­պես էլ ռազ­մա­կան ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն ա­սել, թե, օ­րի­նակ, Ա­լիեւն ի­րա­կա­նում տեղ­յակ էր կամ տեղ­յակ լի­նե­լու դեպ­քում կա­րող էր խան­գա­րել Ադր­բե­ջա­նի տա­րած­քից Իս­րա­յե­լի՝ Ի­րա­նին հասց­ված հար­ված­նե­րը, այս­պես ա­սենք, միան­շա­նակ չէ: Չ­մո­ռա­նանք, որ Իս­րա­յելն էլ իր հեր­թին ու­նի գրան­տա­կեր­նե­րի եւ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ցան­ցեր, նաեւ, չբա­ցա­ռենք, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում զանգ­վա­ծա­յին հար­ված­ներ հասց­նե­լու պատ­րաստ լրտե­սա­կան ցանց, ինչ­պես որ դա տե­սա­նե­լի դար­ձավ այլ երկր­նե­րում: Կա նաեւ հրեա­կան ծա­գում­նա­բա­նութ­յամբ (նաեւ՝ չբա­ցա­հայտ­ված) լայն հա­մայնք եւ այլն:

­Վեր­ջա­պես, հսկա­յա­կան է նաեւ Թուր­քիա­յի դե­րը: Նախ՝ բա­նա­կում: Երկ­րոր­դը, Ա­լիե­ւին մրցա­կից մի շարք կլան­ներ ու­ղիղ թուր­քա­կան ազ­դե­ցությ­ան տակ են: Եր­րոր­դը, կա թյուր­քա­կան ուղղ­վա­ծութ­յան կա­ռույց-կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի շատ լայն ցանց, ո­րը գոր­ծում է կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում: Չոր­րոր­դը, Թուր­քիա­յի ազ­դե­ցութ­յու­նը շատ մեծ է Նա­խի­ջե­ւա­նում, եւ ե­թե Էր­դո­ղա­նը ցան­կա­նա, մեծ հարց է, թե ինչ կլի­նի այդ ինք­նա­վար հան­րա­պե­տութ­յան հետ:

­Կան նաեւ այլ վե­րահս­կո­ղութ­յուն­նե­ր, բայց հիմ­նա­կա­նը այս ե­րեքն են: Այս­պի­սով, թե այս ի­րա­վի­ճա­կում սե­փա­կան պե­տութ­յան նկատ­մամբ փաս­տա­ցի, տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի վե­րահս­կո­ղութ­յան ինչ մաս­նա­բա­ժին ու­նի Ա­լիե­ւը, ին­քը կի­մա­նա: Սա­կայն միան­շա­նակ է, որ թվարկ­ված ե­րեք ու­ժերն էլ Ա­լիե­ւին ի­րենց կամ­քը թե­լադ­րե­լու բա­վա­կա­նին լուրջ հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նեն, ա­ռա­վել եւս, ե­թե այդ ե­րե­քից եր­կու­սը գոր­ծեն միաս­նա­բար:

ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԻ ԳՈՐԾՈՆԸ

Այս­պի­սով, այդ ե­րեք ու­ժե­րից յու­րա­քանչ­յու­րը ներ­կա­յումս ի՞նչ նպա­տակ է հե­տապն­դում: Բ­րի­տա­նիա­յին պետք է Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան զսպում Անդր­կով­կա­սում, Իս­րա­յե­լին՝ Ի­րա­նի կտրու­մը Ռու­սաս­տա­նից (ին­չը թու­լաց­նում է Ի­րա­նին՝ այն վե­րա­ծե­լով զո­հի, ո­րի օ­րե­րը ա­ռանց Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քի հաշ­ված են): Թուր­քիան շատ ա­վե­լի մեծ ա­խոր­ժակ ու­նի՝ ռազ­մա­վա­րա­կան եւ քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն ողջ Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ՝ «մեկ ժո­ղո­վուրդ՝ եր­կու պե­տութ­յուն» բա­նաձ­եւով։ Բայց ե­թե Թուր­քիա­յի հա­մար այդ ծրագ­րե­րը ռազ­մա­վա­րա­կան ի­մաս­տով են՝ եր­կա­րաժամ­կետ կտրվա­ծքի հա­մար, ա­պա Բ­րի­տա­նիան եւ Իս­րա­յե­լը շտա­պե­լու կա­րիք ու­նեն՝ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի պա­տու­հանն այս պա­հին է բաց եւ ա­մեն պահ կա­րող է փակ­վել: Բ­րի­տա­նիա­յում դա տե­սա­նե­լի է. սկսվում է նոր խո­րը ներ­քա­ղա­քա­կան ճգնա­ժամ, Ս­թար­մե­րի կա­ռա­վա­րութ­յու­նը, հա­զիվ մեկ տա­րի դի­մա­նա­լով, ու­նի վար­կա­նի­շա­յին կտրուկ ան­կում­ներ, ան­գամ Mi6-ում է աշ­նա­նը փո­փո­խութ­յուն լի­նե­լու, եւ այս ա­մենն էա­պես ազ­դե­լու է նաեւ ար­տա­քին ծրագ­րե­րի վրա: Նույ­նը Իս­րա­յե­լի հա­մար. ե­թե Ի­րա­նի խնդի­րը չի լուծ­վում, պետք է լու­ծել Քուր­դիս­տա­նի հար­ցը: Բայց սրա հա­մար եւս կարճ ժա­մա­նակ է մնում: Ս­տաց­վում է, որ Ադր­բե­ջա­նում գոր­ծող ե­րեք հիմ­նա­կան ու­ժե­րից առն­վազն եր­կու­սի մոտ հենց այս պա­հին կա հա­մա­տեղ շահ՝ Ա­լիե­ւին մղել Մոսկ­վա­յի հետ ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րի, ընդ­հուպ՝ ուկ­րաի­նա­կան սցե­նա­րի:

Ի դեպ, ժա­մա­նա­կին Զե­լենս­կին էլ չէր ու­զում մտնել մի պա­տե­րազ­մի մեջ, ո­րի արդ­յունքն էն գլխից էր պարզ. բայց մտավ: Ա­լիեւն էլ հա­զիվ թե ցան­կա­նա. բայց գնում է սրա­ցում­նե­րի…

Այ­սինքն, առն­վազն Բ­րի­տա­նիա­յի եւ Իս­րա­յե­լի հա­մար շատ ցան­կա­լի լու­ծում կլի­ներ Ադր­բե­ջա­նը երկ­րորդ Ուկ­րաի­նա­յի վե­րա­ծե­լը: Բայց, ի­հար­կե, նաեւ հաս­կա­նա­լով, որ Ադր­բե­ջանն այդ դե­րի պար­զա­պես չի ձգում. հի­շեց­նենք ռու­սա­կան նա­վե­րի եւ Ա­լիե­ւի պա­տու­հա­նի մա­սին:

­Բայց Ադր­բե­ջա­նը կա­րող է դառ­նալ դե­տո­նա­տոր: Այն հաշ­վար­կով, որ Էր­դո­ղա­նը կշտա­պի օգ­նութ­յան հաս­նել «փոքր եղ­բո­րը»՝ այ­լա­պես վտան­գի տակ դնե­լով ան­ցած տաս­նամ­յակ­նե­րի բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը: Եվ երկ­րորդ Ուկ­րաի­նան այդ դեպ­քում պատ­րաստ է: Միայն թե դրա մեջ մտնե­լով, Էր­դո­ղանն այլ ռիս­կե­րի է գնում. ե­թե Մոսկ­վան, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ստիպ­ված լի­նի գնալ երկ­րորդ ճա­կա­տով կռվե­լու, ա­պա ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ առն­վազն տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի չի դի­մի: Ընդ ո­րում, Էր­դո­ղա­նի հա­մար քիչ մխի­թա­րանք կլի­նի, որ նրաց հետ «ըն­կե­րութ­յուն» է ա­նում մի­ջու­կա­յին զենք ու­նե­ցող Պա­կիս­տա­նը: Բայց ե­թե ան­գամ բա­նը դրան չհաս­նի, ա­պա մեկ է, ռուս­նե­րի հետ բախ­ման գնա­լով եւ ծայ­րա­հեղ թու­լա­նա­լով, Էր­դո­ղա­նը կա­րո՞ղ է կան­խել նաեւ Թուր­քիա­յի տա­րածք­նե­րի հաշ­վին Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման ծրա­գի­րը. վտան­գը չա­փա­զանց մեծ է…

Ա­հա, թե ինչ կով­կաս­յան նոր պա­տե­րազ­մի մա­սին էր խո­սում Էր­դո­ղա­նը՝ շտա­պե­լով Ա­լիե­ւին «սա­ռեց­նել»: Բայց եր­կա՞ր ժա­մա­նա­կով, հաշ­վի առ­նե­լով, որ Հեյ­դա­րո­վի­չի վրա ազ­դող մյուս ու­ժե­րը եւս հա­մա­ռո­րեն աշ­խա­տում են:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ Աբրահամյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված