Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Շտապ. Չախալյանի փաստաբանն ահազանգում է իր պաշտպանյալի հանդեպ իրականացված անմարդկային վերաբերմունքի մասին

Թեմա

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի փաստաբան ԱԼԵՔՍԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆՆ ահազանգում է իր պաշտպանյալի նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի մասին:

«Իրավունք»-ի հետ զրույցում Թումասյանը մանրամասնեց, որ Վահագն Չախալյանը հողամասից տուն վերադառնալիս է բերման ենթարկվել, եղել է պատառոտված հագուստով ու այդպես նրան տարել են նախ Քննչական կոմիտե, ապա դատարան, թույլ չեն տվել, որ հագուստը փոխի: Այս ամենում փաստաբանը միտում է տեսնում, որ փորձել են այդ կերպ իր պաշտպանյալին դնել, մեղմ ասած, անհարմար դրության մեջ:

«Երեք օր շարունակ Վահագն Չախալյանն ամբողջությամբ զրկված է եղել տարրական հիգենայի պայմաններից: Որեւէ միջոց չի եղել, դիմել է, չեն տրամադրել, անգամ լողանալու իրավունքից են զրկել՝ այս ամառվա տապին: Նույնիսկ երեխաների հետ տեսակցության իրավունքից են զրկել՝ այն դեպքում, երբ դատարանը նման արգելք չի դրել: Որդին ցանկացել է տեսակցել, թույլ չեն տվել: Բացի այդ որեւէ իր թույլ չեն տվել փոխանցել նրան», - ասաց Թումասյանը:

Փաստաբանը բարձրաձայնել է այս խնդիրների մասին նաեւ պատկան մարմիններին, որից հետո՝ միայն  իրավիճակը շտկվել է:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանը կալանավորված է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման քրեական վարույթի շրջանակում՝ քննիչի միջնորդության հիման վրա դատախազի կայացրած որոշմամբ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում) եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն նախապատրաստելը)։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ