Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Հետեւից խփողներն ու իմ ընկեր Արթուր Սարգսյանը. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«2021-ին, երբ Վահե Ղալումյան անունով այս քպ-ական տավուշցի գոյանքը հետևից բռունցքներով հարձակվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա, երեսին ասեցի, որ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է։ Ասեցի, որ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ «ես կարամ դիմացից էլ խփեմ»։ Այո, դու հավաքական կերպար ես․․․
 
Դուք հետևից խփող եք, վախկոտ, բայց ոհմակից ուժ ստացող տեսակ, ո՛չ տղամարդ ո՛ւ չմարդ տեսակ․․․ Այսօր գրեթե ողջ թիմով՝ ոհմակաբարո ու նողկալի, մոռթվող խոզի ճղճղոցով ու սոված բորենու կրքով դարձյալ հարձակվել էին ընդդիմության վրա։ Եվ ճիշտ այն պահին, երբ կալանավորման տարվող Արթուր Սարգսյանը՝ ազնվական հայ տղամարդու արժանապատվությամբ, բաց աչքով ու բաց ճակատով, դուրս էր գալիս դահլիճից, սա հերթական նողկալի սադրանքին դիմեց։ Ու հետևից խփող գիշանգղների մի սև ամպ բարձրացավ․․․․ Գրում եմ, հիշում պատկերն ու փսխելու չափ նողկում․․․
 
Այո, դուք հետևից խփող եք․
հետևից մեր Հայրենիքին են խփել,
հինգ հազար հայ տղայի եք խփել,
մեր արժանապատվությանն են խփել,
մեր ապագային եք խփել,
մեր բարոյականությանն եք խփել,
Հայոց եկեղեցուն եք խփել,
մեր սրբություններին եք խփել,
Հայոց Պետականությանն եք խփել
․․․
Ահա, թե ովքեր են տնօրինում քո ճակատագիրը, Հայաստան։ Ամոթ ու հազար ամոթ: Հիշեցնեմ, որ Ռամիլ Սափարովն էլ էր հետևից խփել հայ սպայի», - գրել է ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ