«Իրավունք». Վրթանես Սրբազանի տրտունջը «Փաստ». Ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար ՆԱՏՕ-ն վերանայում է ՌԴ–ի հետ իր ռազմական ծրագրերը՝ կապված Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հետ. Politico Պուտինը առաջարկել է, որ Թրամփին և Սի Ցզինպինին` քննարկել Ուկրաինայի ճակատագիրը եռյակով՝ առանց Զելենսկու. The Wall Street Journal Ռուսական ավիացիան ճշգրիտ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում` Դնեպր գետի վրայով անցնող կամրջին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը նոր հայտարարությամբ է հանդես եկել

Թեմա
Բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը նոր հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Սամվել Կարապետյանի պաշտպաններին Վերաքննիչ քրեական դատարանից փոխանցվել է դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի բողոքարկման շրջանակում տեղի ունեցած ընթացակարգային էական խախտումների վերաբերյալ անդրադարձ կատարվել էր նախկինում ներկայացված հայտարարություններում և հստակ արձանագրվել էր, որ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորից արդարադատության ակնկալիքը բացակայում է:
 
Ցանկանում ենք մեջբերել նշյալ դատական ակտից հատված, որը վերաբերում է Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հետ իբրև առնչվելու հիմնավոր կասկածի հերքմանը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարձրացված հարցադրումները շատ ավելի խորն են… ինչին տվյալ դեպքում հիմնավոր կասկածի տեսանկյունից հնարավոր չէ անդրադառնալ...»:
 
Այսինքն ըստ դատարանի, քանի որ հարցադրումները հիմնավոր կասկածի հերքմանն ուղղված «խորն են», դրա համար ոչ թե արձանագրվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ անփոփոխ է թողնվում դատական ակտը, առանց որևէ բովանդակային իրավական փաստարկ ներկայացնելու: Հենց նման «իրավական» դատողությունների հետևանքով է, որ մասնագիտական հանրույթն արդար դատաքննության ակնկալիք նշված դատավորից չի ունենում, քանի որ սա իրավական աբսուրդի հերթական դրդևորումն է, և սույն գործի քաղաքական հետապնդում հանդիսանալու հերթական տվյալն է: Ի թիվս այլ փաստարկների, որ սույն գործում ընդհանրապես առկա չէ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածին վերաբերելի որևէ տվյալ, կամ այն, որ մեղադրանքը հերքող Սահամանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումներն են վկայակոչվել, ուշագրավ է, որ Դատարանը, դրանց ընդհանրապես չանդրադառանալով, չի անդրադարձել նաև այն լայնորեն քննարկված հարցին, որ Գլխավոր դատախազի հաղորդումը չէր կարող դիտարկվել հիմնավոր կասկածի շրջանակում, առավել ևս, երբ այդ հաղորդումը չէր էլ կցվել նյութերին:
 
Դատավոր Արմեն Դանիելյանն, առանց որևէ իրավական վերլուծության կամ փաստարկի ներկայացման, պարզապես դատական ակտում նշելով ըստ «օբյեկտիվ դիտորդի»՝ գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իբր իրավաչափ են: Ինքնին իրավական տեսանկյունից արդարադատության բացակայության հստակ ցուցիչ է կամ ծաղր է իրավունքին, որ ակնհայտ բացարկման ենթակա դատավորը, ով մերժում է բացարկի միջնորդությունը, հղում է կատարում իբր «օբյեկտիվ դիտորդի»: Ուշագրավ է, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամենացածր վարկանիշ ունեցող Դատավորի կայացված դատական ակտի պատճառաբանությունները, թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շարունակի 2025 թվականի հունիսի 18-ից մնալ կալանավորված, բաղկացած են պարզապես երկու էջից, այսինքն նվազագույն կերպով չեն պահպանվել դատական ակտի պատճառաբանվածության պահանջները: Միաժամանակ, քանի որ պարզ էր մասնագիտական հանրույթին, թե ինչ նպատակ էր հետապնդվում Դատախազի վերաքննիչ բողոքով, այն ևս մերժվել է: Հաջորդիվ կներկայացվեն նախատեսվող դատավարական գործողությունները, այդ թվում՝ հիշատակված դատավորի վերաբերյալ»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ