Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք. Աբրահամյան

Թեմա
«Վերջին 3-4 ամիսների ընթացքում ներընդդիմադիր դաշտում դիսկուրսն ու դրա շուրջ քաղաքական փոխհրաձգությունը 2026 թվականի ընտրությունների և կառավարությանն անվստահության հայտնելու շուրջ էր:
 
ՀՀԿ-ն դաշտում այն հիմնական ուժն է, որը ի սկզբանե կարծում էր, որ 2026-ին սպասելը խիստ ռիսկային է, որովհետև նախընտրական տրամաբանության և արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում իշխանությունը գնալու է քայլերի, որոնք կարող էին 2026-ի ընտրություններին ընդառաջ աննախադեպ իրավիճակ ստեղծել, որի պայմաններում երկիրը անվերականգնելի կորուստներ կունենար, իսկ ընտրություններն այլևս ոչինչ չէին փոխի:
 
Վերջին շաբաթները ցույց տվեցին, որ իշխանությունը երկիրը նոր փորձությունների մտցնելու ակտիվ շրջան է մտել, ինչի պարագայում, նույնիսկ ամենալավատեսները գիտակցում են, որ այս բնույթի իշխանության համար ընտրությունները զուտ ֆորմալ բնույթի պրոցեսներ են իրենց իշխանության երկարակեցությունն ապահովելու համար, որովհետև կա´մ մինչև դա ոչնչացնելու են դաշտը և մնան իրենք ու իրենց հաճախորդները կա´մ նույնիսկ տեսականորեն ընդդիմության հաջողության դեպքում այն ուժով խլվելու է:
 
Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք` կա´մ քաղաքական խորհրդակցություններ սկսել օրակարգում առկա կառավարության անվստահության պրոցեսի շուրջ, կա´մ առաջարկել այլ լուծում, որը կբխի երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակից»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ