«Նոան» հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում(տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» 1:0 հաշվով պարտության մատնեց Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը տանտերերի կազմում 68-րդ րոպեին խփեց Ուլադ Օմարը։
Այսպիսով, «Նոան» տարավ իր պատմության առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
