Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Դռան հետեւից ականջ դնողների քթերը կմնա՞ դռան տակ

Վերլուծություն

Վերջին օրերի իրադարձությունները կրկին հաստատում են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտել է բացահայտ հակաքրիստոնեական, հակազգային եւ ապապետական գործողությունների նոր փուլ։

Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի Աննա Հակոբյանը խոսում էր եպիսկոպոսներին մատուցվող ինչ-որ սեռական ծառայությունների մասին եւ հայտարարում. «Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»: Նիկոլ Փաշինյանը սպառնում էր փաստեր ներկայացնել, բայց մինչ այժմ միայն չկա ու չկա: Փաստացի, այր ու կին, Վեհարանի դռանն ականջ դրած դեռ փորձում են փաստեր հայթայթել եւ դրդում նաեւ իրավապահներին: Եվ այս հարցում հաջողության չհասնելով՝  որոշել են եկեղեցուն ներքաշել այլ հնարավոր մեղքերի մեջ:

Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»: Ըստ էության, սա քաղաքական հարվածի ազդակ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։ Նման բառապաշարով հանդես եկողը բացահայտորեն ստանձնում է «ազատագրողի» դեր, սակայն հարցն այն է, թե ումից եւ ինչ ձեւով է նա պատրաստվում «ազատագրել» Հայոց Եկեղեցին՝ այն կառույցը, որը դարերով եղել է հայության ոգու, ինքնության եւ պետականության հենասյուներից մեկը։

Այս «ազատագրման» նախապատրաստական քայլերը, կարծես, արդեն մեկնարկել են։ Մամուլում լայնորեն շրջանառվող տեղեկություններով, իրավապահները՝ քննչական ծառայության ու ուժային կառույցների ներկայացուցիչները, պատրաստվում են ներխուժել Մայր Աթոռ՝ իբր «ահաբեկչության հետ կապ ունեցող» քրեական գործի շրջանակում։ Սրա շուրջ ձեւավորվել է հատուկ քննչական խումբ, որի նպատակն առավել քան հասկանալի է՝ հոգեւոր կենտրոնի ներսում «խուզարկություն» իրականացնել, իրականում՝ քողարկված բռնազավթում։ Ըստ նույն աղբյուրների` Վեհարանը պատրաստվում են ենթարկվել «մեծածավալ քննչական գործողությունների», որոնց շրջանակում սրբազանների տներն անգամ զերծ չեն մնալու խուզարկություններից։

Ազգային եկեղեցու հանդեպ նման գործողություններ անգամ ստալինյան բռնաճնշումների տարիներին չէին համարձակվում իրականացնել այսքան բացահայտ ու այսքան նվաստացնող ձեւով։ Սակայն այսօր՝ 2025-ի հուլիսին, հայաստանյան իշխանության համար Հայ Առաքելական Եկեղեցու մայր տաճարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դարձել է համայնքային խանութ եւ անամոթաբար հնչում է տեսակետ. «Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»։

Այստեղ արդեն խոսքը ոչ միայն դավանանքի ազատության սահմանափակման, այլ՝ դարավոր հավատքի պղծման մասին է։

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ՝ ԿԵՂԾԻՔԻ ՀԻՄՔՈՎ

Հայ Եկեղեցու դեմ տարվող արշավի առանցքում մի քանի առանձնահատկություն կա, որոնցից ամենակարեւորը, թերեւս, սուտն է։ Խոշոր սուտ, որ սկզբում նետվում է հանրային դաշտ, ապա այդ ստի հիման վրա կառուցվում են մեղադրանքներ, պնդումներ ու կեղծ դատողություններ։

Օրինակ` մատնացույց են անում ինչ-որ անբարոյականություն՝ առանց անուն նշելու կամ փաստարկ ներկայացնելու։ Խոսում են հանցանքի կամ զանցանքի մասին, սակայն որեւէ իրավական հենք չեն բերում։ Ապա հայտարարում են, թե իբր պայքարը անձերի, ոչ թե Եկեղեցու դեմ է, բայց, միեւնույն ժամանակ, արհամարհում են եկեղեցական իշխանությունը, նվիրապետությունը՝ օգտագործելով լկտի արտահայտություններ, զրպարտություն եւ նույնիսկ գռեհկաբանություն։ Անտեսվում է նաեւ անմեղության կանխավարկածը, որն օրենքով ամրագրված հիմնարար իրավունք է։ Օրենքը մեկնաբանվում է ընտրովի՝ այնպես, ինչպես հարմար է իշխանություններին՝ շրջանցելով ՀՀ Սահմանադրությունը եւ մարդու իրավունքների միջազգային ստանդարտները։

Մեկ այլ վտանգավոր մեթոդ է՝ արհեստական համեմատությունների ստեղծումը։ Փորձ է արվում հոկտեմբերի 27-ի ողբերգությունը համեմատել «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ սրբազանին վերագրվող գործի հետ, որը բացարձակապես չունի նմանություն ո՛չ մասշտաբով, ո՛չ բովանդակությամբ եւ հիմնված է միանշանակ կեղծիքի վրա։ Ձերբակալվածների գործերն էլ փորձ է արվում ներկայացնել որպես մեկ ամբողջական «սցենար»։ Սամվել Կարապետյանի պարզ եկեղեցասեր ու հայրենասեր դիտարկումը կապվում է մի հորինված «հեղաշրջման պլանի» հետ։ Միքայել արքեպիսկոպոսի ձերբակալությունը դիտավորյալ նույնացվում է Բագրատ արքեպիսկոպոսի դեմ հարուցված գործի հետ՝ զուգահեռ կառուցելու նպատակով։ Եվ այս ամբողջ պատկերը շեշտադրելու համար նրանց տեղավորում են նույն խցում։

Այս ամենն ուղղորդված քայլ է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա գահակալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ամբողջ հոգեւոր դասի դեմ։ Այսպիսով իշխանությունը փորձում է լեգիտիմացնել իր ապօրինի գործելակերպը՝ ձեւացնելով, թե գործում է օրենքի շրջանակում։ Եվ եթե ամփոփենք, ունենք իրականություն, որտեղ կեղծիքը ներկայացվում է որպես հանցագործություն, իսկ իրական հանցագործությունը՝ որպես արդարություն։ Մեղադրվում են նրանք, ովքեր պարզ տեսնում են ապօրինությունները, բայց հրաժարվում են լռել։

ԾԱՓԱՀԱՐՈՂՆԵՐ ՉԿԱՆ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ

Փաշինյանը չի ցանկանում իր սկսած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությանը» վերջ դնել: Ամեն տարի սկսում է «մերժելու» հեղափոխական խաղը եւ սովորաբար այդ խաղն ավարտում ծանր կորուստներով: Նա կարծես դարձել է խաղամոլ, ով սեղանի վրա է դրել Հայոց աշխարհի հեղինակությունը, պատմական ուղին եւ հարուստ ժառանգությունը: Մերժելու մոլուցքը դարձել է Փաշինյանի գոյության վկայականը, որտեղ հավաքվել են նրա արկածներով ուրախացողները եւ արկածից ողբացողները:

Մեծ արենայում Փաշինյանը ցլամարտ է խաղում, որտեղ ամեն մերժելու հետ խոցում է առանց այն էլ խոցված ու չարչարված հերթական «ցլին»: Իսկ ամեն խոցմանը ցլամարտի հանդիսատեսը դիմավորում է ծափողջույններով: Չնայած «փորձառու ցուլը» չի կորցրել պայքարելու կարողությունը, բայց ուժերն անսպառ չեն, իսկ դիմացն անհագ խաղամոլն է, ով ամեն ինչ կտա, միայն թե հանդիսատեսը ավելի բարձր ծափահարի:

Ցավոք, մերժման օրակարգը կարմիր գծեր չունի, եթե սկզբում նախագահն էր, հետո` ՍԴ նախագահը, ապա ավելի ուշ ցանկը ընդարձակվեց՝ ընդգրկելով մարդու իրավունքների պաշտպանով, գլխավոր դատախազով եւ այլն: Փաշինյանն էլ մերժելու բան չունի, իր հայտարարած գլխացավանք Արցախից ազատվել է, նախկիններ գրեթե չեն մնացել, սակայն դեռեւս խանգարող մեկ ուժ մնացել է, որին մեկ անգամ մերժել չէր հաջողվել, բայց «հանուն խեղափոխության» դա էլ պետք է անել: Վերջին դաշույնն է, որ Փաշինյանը հանուն հանդիսատեսի պետք է խոցի: Դեռ ծափահարողներ չկան, բայց նա չի հանձնվում, անընդհատ նոր հնարքներ է գտնում, որ զբաղեցնի մարդկանց, որպեսզի հանկարծ հանդիսատեսը չհոգնի:

Թերեւս, հայ ազգը այս ներկայացման ավարտի համար շատ թանկ է վճարելու, իսկ ծափահարողները ասելու են, որ իրենք էլի սխալվել են:

ԻՍԿ ՈՐՈՇ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ, ԾԵԾ ՈՒՏԵԼՈՎ, ՏՈՒՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ

Բա ո՞ւր մնաց ընդդիմությունը, ի՞նչ է պատրաստվում անել, կհարցնեք դուք, իսկ պատասխանը հուսադրող չէ, ծեծ է ուտում, ուղղակի ծեծ՝ այն էլ խորհրդարանում: Այս ամենը երկու բանի մասին է փաստում՝ գուցե սա մեծ խա՞ղ է` հետաքրքիր տեսարաններով, որով պետք է շեղել հանրությանը: Օրինակ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թիվ մեկ խորհրդարանական ընդդիմության առաջնորդն է, ո՞ւր է, հանգստանում է Էգեյան ծովում: Իսկ իր խմբակցության ղեկավարին եւ քարտուղարին՝ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին, անձեռնմխելիությունից զրկելուց հետո ընդամենը նրանց նկատմամբ կիրառվեց որպես խափանման միջոց՝  երկրից բացակայելու արգելքը: Եթե խաղ չէ այս  ամենը, ապա ուրիշ ի՞նչ կերպ հասկանալ, որ ամեն անգամ` ծեծվելուց հետո, էլի նույն պատգամավորները հայտնվում են խորհրդարանում, բայց  ո՛չ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար: Հիմա՞ էլ պատեհ չէ պահը: Մի՞թե Ռոբերտ Քոչարյանն անելիք չունի` ի պաշտպանություն Մայր Աթոռի եւ կալանավորված սրբազանների: Չէ՞ որ այս իշխանությունն իրականացնում է ֆիզիկական, իրավական հաշվեհարդար Մայր Աթոռի դեմ: Երբ ինքն էր կալանավորված Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պահանջում էր փոխել իր խափանման միջոցը, Մայր Աթոռի դիվանապետը բազմիցս հանդես է եկել ի աջակցություն նրա: Իսկ հիմա ստանում են Քոչարյանից, որպես պատասխան, համառ լռություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված