Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՀԱՆՈՒՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՂԻՂ ԲԱԽՄԱՆԸ

Միջազգային

­Ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յան մոտ գնա­լով խո­րա­նում է հա­մոզ­մուն­քը, որ Ա­լիե­ւի ու Նի­կո­լի ներ­կա­յիս գոր­ծո­ղութ­յուն­նե­րը պետք է դի­տար­կել ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յան մեջ՝ ինչ­պես նույն շղթա­յի օ­ղակ­ներ: Այ­սինքն, որ նրանք ոչ թե Ռու­սաս­տա­նի հետ ու­նե­ցած ինչ-ինչ հա­կա­սութ­յուն­նե­րից ել­նե­լով, տա­րան­ջատ հա­կա­ռու­սա­կան ո­րո­շա­կի քայ­լեր են կա­տա­րում, այլ ա­ռաջ են տա­նում խո­րը ար­մատ­ներ ու­նե­ցող միաս­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ:

ՌՈՒՍՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՌԵԱԼ ԳՆԱՀԱՏԵԼ ԱԼԻԵՎԻՆ

Օ­րի­նակ, ռու­սա­կան ազ­գայ­նա­կան դաշ­տը ներ­կա­յաց­նող, մի­լիար­դա­տեր Կոնս­տան­տին Մա­լո­ֆեե­ւի, Ա­լեք­սանդ­ր Դու­գի­նի եւ այդ կար­գի այլ գոր­ծիչ­նե­րի ղե­կա­վար­մամբ գոր­ծող, այն է՝ ազ­գայ­նա­կան դաշ­տը ներ­կա­յաց­նող «Ցարգ­րադը»  վեր­լու­ծում է մեզ հա­մար կա­րե­ւո­րա­գույն դար­ձած հար­ցադ­րու­մը, թե ու՞մ հետ է Փա­շին­յա­նը խա­ղում` հան­գե­լով եզ­րա­կա­ցութ­յան. «Նոր տա­րա­ծաշր­ջա­նը «հանձն­վե­լու» է սպա­սում»: Ըստ աղբ­յու­րի. «Ղա­րա­բա­ղի կո­րուս­տը Հա­յաս­տա­նի կող­մից կա­րող է լի­նել ա­վե­լի լայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ծրագ­րի միայն մի մա­սը։ Կան լուրջ հիմ­քեր են­թադ­րե­լու, որ ի­րա­կա­նում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նը, խո­սե­լով «եվ­րաին­տեգ­րա­ցիա­յի» մա­սին, խա­ղում է «Մեծ թուր­քա­կան» նա­խագ­ծի վրա՝ Ռու­սաս­տա­նի հա­րա­վում չընդ­հատ­վող «թյուր­քա­կան գո­տու» ստեղ­ծում, ո­րին կհա­ջոր­դի Ռու­սաս­տա­նի դուրս­բե­րու­մը Անդր­կով­կա­սից, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից եւ, վեր­ջա­պես, մեր երկ­րի «թյուր­քա­լե­զու» շրջան­նե­րից։ Եվ Ս­յու­նի­քի մար­զը այս ռազ­մա­վա­րութ­յան մեջ կա­րող է դառ­նալ առեւտ­րի ա­ռար­կա: Դ­րա՝ Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ ու­ղիղ ու­ղու վե­րած­վե­լը, ըստ էութ­յան, զրկում է Հա­յաս­տա­նին թուր­քե­րին չեն­թարկ­վե­լու միակ այ­լընտ­րան­քից, ինչ­պես նաեւ ավ­տո­մատ կեր­պով այն նե­րա­ռում է «հա­կաի­րա­նա­կան դա­շին­քի» մեջ՝ Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի, Իս­րա­յե­լի եւ Մեծ Բ­րի­տա­նիա­յի հետ միա­սին, ո­րոնք կանգ­նած են նրանց ետ­եւում…»:

Այս­տեղ պետք է նաեւ հի­շել, որ նույն ռու­սա­կան ազ­գայ­նա­կա­նութ­յունն ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ Ադր­բե­ջա­նին հա­մա­րում էր Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կի­ցը` կար­ծե­լով, որ Ար­ցա­խը հանձ­նե­լուց եւ Նի­կո­լի եվ­րո­պա­մետ քայ­լե­րից հե­տո Բաք­վի մի­ջո­ցով կկա­րո­ղա­նան ի­րա­վի­ճա­կը պա­հել վե­րահս­կո­ղութ­յան տակ: Ու դա այն դեպ­քում, երբ ինչ­պես Հա­յաս­տա­նից, այն­պես էլ Ռու­սաս­տա­նից տար­բեր աղբ­յուր­ներ էին գնա­հա­տում, որ Ա­լիե­ւը, ով լավ խա­ղում էր ռուս­նե­րի հետ, ի­րա­կա­նում ու­նի բո­լոր­վին այլ շա­հեր եւ ռազ­մա­վա­րա­կան գնա­հա­տում­նե­ր: Բայց որ գո­նե հի­մա են ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան վրա ա­ճող ազ­դե­ցութ­յուն ու­նե­ցող ազ­գայ­նա­կան­նե­րը սկսել ա­վե­լի լավ տես­նել Ա­լիե­ւի ի­րա­կան կեր­պա­րը, դա էլ վատ չէ: Չ­նա­յած, կոնկ­րետ դեպ­քում փոր­ձում են ակ­նար­կել, թե «Զան­գե­զուր­րի մի­ջանց­քը» ստեղ­ծելն ինչ խնդիր­ներ կա­րող է ա­ռա­ջաց­նել Հա­յաս­տա­նի հա­մար, բայց չկենտ­րո­նա­նա­լով հար­ցի վրա, որ ոչ պա­կաս լրջա­գույն խնդիր­ներ են ա­ռա­ջա­նա­լու հենց Ռու­սաս­տա­նի հա­մար: Այ­սինքն, որ Բ­րի­տա­նիա­յի էա­կան ներգ­րավ­վա­ծությունն այդ ծրագ­րե­րում ոչ թե Հա­յաս­տա­նին վնաս կամ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին օ­գուտ տա­լու, այլ՝ Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան մա­կար­դա­կով վնաս տա­լու հա­մար է:

Ըստ այդմ էլ, ի­րա­վի­ճա­կին շատ ա­վե­լի ռեալ է նա­յում հե­ղի­նա­կա­վոր ա­րե­ւե­լա­գետ Սեմ­յոն Բաղ­դա­սա­րո­վը՝գնա­հա­տե­լով Ադր­բե­ջա­նում թուր­քա­կան մեծ ռազ­մա­բա­զա­յի տե­ղա­կայ­ման հնա­րա­վո­րութ­յու­նը եւ հե­ռան­կար­նե­րը, ո­րի մա­սին վեր­ջին օ­րե­րին շատ է խոս­վում. «Ե­թե ​​հաս­տատ­վի տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­նա­մեծ թուր­քա­կան ռազ­մա­բա­զա­յի հնա­րա­վոր տե­ղա­կայ­ման մա­սին տե­ղե­կատ­վութ­յու­նը ռուս-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին, ա­պա կստեղծ­վի շատ «հե­տաքր­քիր» ի­րա­վի­ճակ։ Նախ, բազ­միցս աս­վել է, որ Ադր­բե­ջա­նում թուր­քա­կան բա­զա­յի տե­ղա­կա­յու­մը միայն ժա­մա­նա­կի հարց է։ Ին­չո՞ւ։ Թուր­քիան «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» շա­հա­ռու է։ Որ­պես­զի «մի­ջանց­քը» ան­խա­փան գոր­ծի, անհ­րա­ժեշտ է ստեղ­ծել անվ­տան­գութ­յան հա­մա­կարգ։ Կաս­պից ծո­վի ռու­սա­կան ռազ­մա­կան նա­վա­տոր­մը, ինչ­պես նաեւ 102-րդ ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի ռազ­մա­կան կոն­տին­գեն­տը եւ Հա­յաս­տա­նում գտնվող ա­վիա­ցիոն խում­բը պետք է չե­զո­քաց­վի: Դա կա­րող է լի­նել թուր­քա­կան բա­զա­նե­րի տե­ղա­կա­յու­մով Ադր­բե­ջա­նի տա­րած­քում՝ ինչ­պես ցա­մա­քա­յին սահ­մա­նին, այն­պես էլ Կաս­պից ծո­վի ա­փին… Սա կհան­գեց­նի շատ լուրջ հետ­եւանք­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նում ու­ժե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­վա­սա­րակշ­ռութ­յան հար­ցում… Հա­րա­վա­յին Կով­կա­սում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը մեզ կստի­պի վեր­լու­ծել Թուր­քիա­յի հետ «կոր­ծա­նա­րար բա­րե­կա­մութ­յան» հետ­եւանք­նե­րը։ Ընդ­հա­նուր առ­մամբ, սա պետք է դի­տար­կել Սեւ ծո­վի ա­վա­զա­նում ի­րա­վի­ճա­կի զար­գաց­ման վեր­լու­ծութ­յան եւ կան­խա­տես­ման հա­մա­տեքս­տում՝ հաշ­վի առ­նե­լով այս տա­րա­ծաշր­ջա­նը։ Կա՞ արդ­յոք տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ըմբռ­նում, սա է հար­ցը»:

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ

Ընդ­հան­րա­կան ի­մաս­տը, ո­րը նկա­րագ­րում են ռու­սա­կան նշված եւ տար­բեր այլ փոր­ձա­գետ­նե­րը, ի­հար­կե, սա է. Բ­րի­տա­նիան կամ, որ ա­վե­լի խոր­քա­յին է՝ գլո­բալ ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կար­գը փոր­ձում է կյան­քի կո­չել հին ծրա­գի­րը: Այն է՝ Ռու­սաս­տա­նին տա­րան­ջա­տել հա­րա­վից՝ ստեղ­ծե­լով թյուր­քա­կան երկր­նե­րից կազմ­ված շերտ գործ­նա­կա­նում ռու­սա­կան ողջ հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի եր­կայն­քով: Դ­րան խան­գա­րող կե­տը Հա­յաս­տանն էր, եւ հի­մա, երբ կա թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ «հաշտ­վող» Նի­կոլ, այդ խնդրի­րը հնա­րա­վոր է դառ­նում լու­ծել. պար­զա­պես Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ան­վան տակ կլու­ծի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցը, Թուր­քիան կսկսի Ադր­բե­ջա­նում դիր­քե­րը նաեւ ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից ա­պա­հո­վող ռազ­մա­բա­զա­ներ հիմ­նել, եւ վերջ: Իսկ այն, որ այս ողջ գոր­ծըն­թա­ցի թի­կուն­քին կանգ­նած է Բ­րի­տա­նիան եւ նրան են­թարկ­վող Եվ­րո­պան, դա տես­նե­լը եւս պար­զա­պես հնա­րա­վոր չէ: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ օ­րերս բա­ցա­հայ­տո­րեն «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» գա­ղա­փարն էր ա­ռաջ տա­նում Հա­յաս­տան այ­ցե­լած գլխա­վոր եվ­րա­դի­վա­նա­գետ Կա­լա­սը:

­Բայց այս­տեղ դեռ մնում է մի քա­նի «հա­կըն­դդեմ» հար­ցեր: Այն, որ Ադր­բե­ջա­նում ռազ­մա­բա­զա­ներ հիմ­նե­լը Թուր­քիա­յի կող­մից Ռու­սաս­տա­նին պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու պես մի բան է, հաս­կա­նա­լի է: Էր­դո­ղա­նը կգնա՞ այդ քայլին, դա կա­րե­ւոր հարց է: Այդ հա­մա­տեքս­տում մին­չեւ ո՞ւր կա­րող է նման ի­րա­վի­ճա­կում գնալ Մոսկ­վան: Հա­ջոր­դը, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը հար­ված է նաեւ Ի­րա­նին: Ի՞նչ կա­նի Թեհ­րա­նը: Եվ այս­պես շա­րու­նակ:

Սկ­սենք Էր­դո­ղա­նից, ու­մից, ինչ­պես միշտ, հա­կա­սա­կան մե­սիջ­ներ են գա­լիս: Այս­պես, օ­րերս այ­ցե­լե­լով Ս­տե­փա­նա­կերտ, նա ո­գե­ւոր­ված թա­փա­հա­րում էր Ա­լիե­ւի եւ Պա­կիս­տա­նի ղե­կա­վար Շա­րի­ֆի ձեռ­քե­րը, ինչն ա­մեն մի ե­լույ­թից էլ պեր­ճա­խոս վկա­յութ­յուն էր, որ Էր­դո­ղանն այս­տեղ ի­րեն է հա­մա­րում դրութ­յան տե­րը: Գու­մա­րած, սկսեց նո­րից ակ­տի­վո­րեն խո­սել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» մա­սին, բայց նաեւ՝ «փու­ռը տա­լով» Նի­կո­լին, թե՝ Հա­յաս­տա­նը «ի սկզբա­նե դեմ էր Զան­գե­զու­րի մի­ջանց­քին, սա­կայն այժմ «ա­վե­լի ճկուն դիր­քո­րո­շում է զբա­ղեց­նում» եւ այլն: Այ­սինքն, որ այս ուղ­ղութ­յու­նը Էր­դո­ղա­նի ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի մեջ կա, դա կաս­կա­ծի տե­ղիք չի կա­րող տալ:

­Բայց մյուս կող­մից, Էր­դո­ղա­նը պնդում է, թե Ա­լիե­ւը չի ցան­կա­նում Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը սրել. «Նա այս խնդրի պահ­պան­ման կամ դրա սրման կողմ­նա­կից չէ։ Ն­րա հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից ես հաս­կա­ցա, որ նա վճռա­կան է այն լու­ծե­լու հար­ցում»: Այն, որ ի­րա­կա­նում հենց Ա­լիե­ւը գնաց Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կտրուկ սրե­լու, ակն­հայտ էր դեռ ադր­բե­ջա­նա­կան կոր­ծան­ված ինք­նա­թի­ռի պատ­մութ­յու­նից սկսած: Նաեւ ակն­հայտ է այն շա­հը, որ այդ սրա­ցու­մից ու­նի նախ՝ Բ­րի­տա­նիան, ա­պա նաեւ՝ Իս­րա­յե­լը: Ընդ ո­րում, այդ շա­հերն ա­ռա­վել ցայ­տուն ար­տա­հայտ­ված են հենց այս պա­հին: Թուր­քիան, կրկնենք, ի­հար­կե, ու­նի իր շա­հը, բայց նաեւ, ինչ­պես քա­նիցս է վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րին, այն է՝ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ե­րե­ւա­ցել, այն­պես չէ, որ Էր­դո­ղա­նը հա­նուն այդ շա­հե­րի պատ­րաստ է գնալ Ռու­սաս­տա­նի, այն է՝ հզո­րա­գույն մի­ջու­կա­յին պե­տութ­յան հետ ու­ղիղ բախ­ման: Ներ­կա­յումս եւս չկան այն հիմ­նա­վո­րում­նե­րը, ո­րոնք կվկա­յեն, որ ար­դեն Էր­դո­ղանն այդ բախ­մա­նը պատ­րաստ է: Այն­պես որ, հարց է, թե ներ­կա սրա­ցում­նե­րին գնա­լու հար­ցում Ա­լիե­ւին ո՞վ է բո­լո­րից ակ­տիվ ա­ռաջ մղել, Բ­րի­տա­նիան եւ Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մի մտած Իս­րա­յե՞­լը, թե՝ Թուր­քիան:

Ա­ռա­վել եւս, որ գնա­լով միայն սրվում է Թուր­քիա­յի այն երկ­րորդ պատ­ճա­ռը, ո­րը ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման գնալ ցան­կա­նա­լու քիչ տեղ է թող­նում: Այս­պես, «Financial Times»-ը եւս մեկ ան­գամ անդ­րա­դար­ձավ այդ թե­մա­յին, թե՝ «Հա­ջորդ պա­տե­րազ­մը կա­րող է լի­նել Թուր­քիա­յի եւ Իս­րա­յե­լի միջեւ»: Ու սա ա­մե­նե­ւին էլ ֆան­տաս­տի­կա­յի ժան­րի պնդում չէ: Ընդ ո­րում, հա­կա­սութ­յու­նը, ո­րը կար­ող է տա­նել այդ պա­տե­րազ­մին, ի­րա­նա­կան պա­տե­րազ­մից հե­տո էլ ա­վե­լի ցայ­տուն դար­ձավ: Այն է, Ի­րա­նին չհա­ջող­վեց ոչն­չաց­նել, եւ հի­մա Իս­րա­յե­լի հա­մար եր­կա­րաժամ­կետ կտրված­քով անվ­տան­գութ­յան հիմ­նա­կան ե­րաշ­խի­քը մնում է Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը: Մա­րիո­նե­տա­յին, բայց միա­ժա­մա­նակ ու­ժեղ Քուր­դիս­տա­նի, ո­րը կկա­րո­ղա­նա հա­կակշ­ռել Ի­րա­նի, Թուր­քիա­յին (այն, ինչ կմնա Քուր­դիս­տան ստեղ­ծու­մից հե­տո) եւ ա­րա­բա­կան աշ­խար­հին: Ու նաեւ, կդառ­նա Իս­րա­յե­լի հա­մար է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րի մա­տա­կա­րար: Այ­սինքն, քա­նի դեռ աշ­խար­հը չի մտել գլո­բալ կա­յու­նաց­ման ժա­մա­նա­կաշր­ջան, Իս­րա­յե­լին պետք էր կա´մ հաս­նել Ի­րա­նի էա­կան թու­լաց­մանը, կա´մ ս­տեղ­ծել այդ հա­կակ­շի­ռը: Եվ ե­թե Ի­րա­նի հար­ցը դժվա­րա­ցել է, Քուր­դիս­տա­նը դառ­նում է ա­ռաջ­նա­յին:

Ա­հա, հենց այս ի­րո­ղութ­յունն է, այս­պես ա­սենք, ոչ պա­տա­հա­կան «Financial Times»-ի ակ­նար­կի հիմ­քում: Ա­վե­լին, այս պա­հին Իս­րա­յե­լը վերսկ­սել է Լի­բա­նա­նի ուղ­ղութ­յամբ հար­ձա­կում­նե­րը, ո­րն էլ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման դե­տալ­նե­րից է: Ի­հար­կե, այս գոր­ծըն­թա­ցը շատ ա­վե­լի կհեշ­տա­նա, ե­թե հա­ջող­վի Էր­դո­ղա­նին մղել Ռու­սաս­տա­նի հետ բախ­ման, ո­րից եր­կուսն էլ կթու­լա­նան (ե­թե միայն բա­նը չհաս­նի մեկ-եր­կու տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին ռում­բի): Բայց նաեւ ա­սել, թե Էր­դո­ղա­նը ներ­կա զար­գա­ցում­նե­րը չի գնա­հա­տում, դա էլ միամ­տութ­յուն կլի­ներ: Իսկ դա գոր­ծոն է, որ Էր­դո­ղա­նը մի կող­մից՝ շատ ա­ռաջ ըն­կած Ա­լիե­ւին ար­գե­լա­կի, մյուս կող­մից, հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը պա­հի ոչ թե «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», այլ՝ սի­րիա­կան ուղ­ղութ­յան վրա:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել Կովկասում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված