Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՄԻՊ
ՆերքաղաքականՄԻՊ Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»:
Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝