ՌԴ Ազգային գվարդիայի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Վիկտոր Ստրիգունովը ձերբակալվել
ՄիջազգայինՌուսաստանի Ազգային գվարդիայի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Վիկտոր Ստրիգունովը ձերբակալվել և տեղափոխվել է Լեֆորտովոյի նախնական կալանքի կենտրոն:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը կապված է Նովոսիբիրսկի մոտակայքում ռազմական վարժանքի կառուցման ընթացքում հափշտակության հետ։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։
Ստրիգունովը 2016 թվականին ղեկավարել է Ռուսաստանի Ազգային գվարդիայի Սիբիրյան շրջանը, 2021 թվականին դարձել է բաժնի առաջին տեղակալ, իսկ 2023 թվականին ազատվել է պաշտոնից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
