Սպերցյանին ասել եմ` պարտադիր չէ, որ ինքն էլ ինչ-որ տեղ գնա ինչպես Մխիթարյանը, ամենքին կարիերան տարբեր է. Մուսաև
Սպորտ«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին:
«Կարծում եմ՝ վերջնական որոշումը պետք է լինի Սպերցյանինը, և նա դա գիտի: Հայաստանում երբեմն չափազանցում են՝ ասելով, թե նա պետք է անպայման գնա ինչ-որ տեղ, ինչպես Հենրիխ Մխիթարյանը: Ես նրան ասել եմ. «Դու այստեղ արդեն լեգենդ ես, բոլորը սիրում են քեզ, դու թիմի ավագն ես, ամեն ինչ քեզ մոտ ստացվում է: Պետք չէ ամեն գնով ձգտել ինչ-որ տեղ, քանի որ յուրաքանչյուրի կարիերան յուրահատուկ է: Հնարավոր է՝ դու ամբողջ կարիերադ անցկացնես այստեղ՝ որպես ավագ, և դա նույնպես ֆանտաստիկ հաջողություն կլինի։ Ասել եմ` հանիր այդ մտքերը գլխիցդ: Ինչպես կլինի, այնպես էլ կլինի: Եթե լինի ինչ-որ հետաքրքիր առաջարկ, գիտես, որ ակումբը կաջակցի քեզ»: Որովհետև Սերգեյ Գալիցկինը ասել է. «Եթե լինի հետաքրքիր առաջարկ, եկեք, նստենք, խոսենք, կարծում եմ՝ լուծում կգտնենք»: Հիմա նա պետք է հանգստանա, իսկ երբ վերադառնա, մենք պատրաստ կլինենք նրա հեռանալուն, քանի որ նա դրան արժանի է:
Սովորաբար «Կրասնոդարը» հեշտությամբ բաց չի թողնում խաղացողներին, օրինակ՝ Մատվեյի դեպքում: Նրա տրանսֆերի մասին բանակցությունները սկսվել էին դեռ ապրիլից, և մենք արդեն գիտեինք, որ նա կհեռանա: Էդոյի դեպքում նման բան դեռ չկա, բայց կարծում եմ՝ նրան կդիմավորեն արժանի կերպով՝ հաշվի առնելով, թե ինչպես է նա իրեն դրսևորել և ինչ է արել ակումբի համար: Նրան կարող են բաց թողնել նույնիսկ տրանսֆերային պատուհանի վերջում: Կարծում եմ՝ մենք պատրաստ կլինենք և կհամաձայնենք դրան: Բայց եթե նորից ոչինչ չստացվի, նրա կարիերան արդեն իսկ ֆանտաստիկ է, թող վայելի: Կարծում եմ՝ ամենահետաքրքիրը նրա առջև դեռ սպասվում է»,- ասել է Մուսաևը Cappuccino & Catenaccio YouTube-ալիքում:
