ՍԱՐԳԻՍ ԲԵԳՈՅԱՆԸ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ - Ի ՀԱՂԹՈՂ
ՍպորտԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ՍԱՐԳԻՍ ԲԵԳՈՅԱՆԸ 61 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց։ Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Ադլան Սայտիևի դեմ, գրանցվեց 5։5 հաշիվը, հաղթեց Բեգոյանը, քանի որ ավելի բարձր միավորներով հնարք էր կիրառել։ Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 7։0 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդրո Հունդերբյուլերիին։ Մինչև կիսաեզրափակիչ հասնելը, հաղթել էր Ուկրաինայի ու Գերմանիայի ներկայացուցիչների։ Սա Հայաստանի հավաքականի համար առաջին մեդալն էր Մ20 ԵԱ ֊ում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
